ՄԱՍԿ-ը կմասնակցի ընտրություններին
Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցության նախագահ Հովիկ Աղազարյանը մարտի 9-ին հայտարարեց, որ կուսակցությունը կմասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Թե ի՞նչ ձեւաչափով, դեռ հստակ չէ։
«Մենք բանակցում ենք որոշ կուսակցությունների հետ, և եթե գտնվեն համագործակցության եզրեր, ապա մենք նախընտրում ենք ընտրությունների գնալ, այսպես կոչված, այլ կուսակցությունների հետ միասնական դաշինքով, բայց ոչ դաշինքային տրամաբանությամբ, այլ մեկ կուսակցական ցուցակով, որպեսզի կարողանանք ավելի հեշտությամբ հաղթահարել խորհրդարանում հայտնվելու շեմը»,- նշեց Աղազարյանը։
Միասնական ազգային սահմանադրական կուսակցության առաջնորդը ներկայացրեց նաև իրենց ճանապարհային քարտեզն ու նախագծած սցենարները։ Ըստ նրա՝ ընդդիմությունը պետք է մեկ ճակատ ձևավորի։ Այդ նպատակով մի քանի ուժի հետ են բանակցում, թեեւ չեն նշում այդ ուժերի անունները։ Միայն հայտնում են, թե որ ուժերի և գործիչների հետ չեն բանակցում․ «Մեր ձևով», «Հայաստան» դաշինք, Գագիկ Ծառուկյան, «Միասնության թևեր», Լևոն Տեր-Պետրոսյան։
Բացառում են նաև իշխող ուժի՝ ՔՊ-ի հետ համագործակցությունը։
Բանակցությունների արդյունքների մասին ՄԱՍԿ-ը կհայտնի 15 օրից։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել