HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թմրամոլության և խաղամոլության ահավոր տեմպեր են»․ ի՞նչ է առաջարկում ՀԱԿ-ը երիտասարդներին

«Ոտքի վրա» շարքի հերթական թողարկմանը զրուցել ենք «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանի հետ։ Փորձել ենք պարզել, թե ինչ է առաջարկում Կոնգրեսը երիտասարդներին։

Քննարկված թեմաներն են՝
• բարձրագույն կրթության հասանելիություն և ուսանողական վարկային համակարգ,
• երիտասարդական ձեռնարկատիրություն և ստարտափների պետական աջակցություն,
• մարզերում հանրային տարածքների, ժամանցի և առողջ կենսակերպի պայմանների ստեղծում,
• թմրամոլության և խաղամոլության դեմ պայքար։

Կրթության ֆինանսավորման համար Լևոն Զուրաբյանն առաջարկում է «ուսանողական բանկ» մոդելը, որի շնորհիվ ուսանողները երկարաժամկետ և ցածր տոկոսադրույքով վարկի հնարավորություն կունենան՝ վճարումները սկսելով ուսումն ավարտելուց և աշխատանքի անցնելուց հետո։ Նա քննադատում է Ակադեմիական քաղաքի ներկայիս հայեցակարգը՝ պնդելով, որ այն չի շարունակվելու։

Զուրաբյանը խոսել է նաև տնտեսության զարգացման, աշխատատեղերի ավելացման և ենթակառուցվածքային ծրագրերի մասին՝ առանձնացնելով Իրանի հետ երկաթուղային կապի գաղափարը որպես տնտեսական զարգացման կարևոր գործիք։ ՀԱԿ-ի ծրագրային դրույթներին մանրամասն կարող եք ծանոթանալ՝ դիտելով ամբողջական հարցազրույցը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter