HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը դեմ չէ իրենց օրակարգը կիսողների հետ համագործակցությանը

«Բոլորին դեմ եմ» ինքնալուծարվող կուսակցությունն իր փաստաթղթերն է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Կուսակցության ցուցակը բաղկացած է 87 հոգուց։ Առաջին տասի մասին անդրադարձը կարող եք կարդալ այստեղ։ 

Ըստ կուսակցության ցուցակը գլխավորող Սպարտակ Կյուրեղյանի՝ պատրաստ են համագործակցել ընտրություններին մասնակցող բոլոր այն կուսակցությունների հետ, որոնք կընդունեն իրենց օրակարգն ու վարչապետի թեկնածուին։ Բայց եթե խորհրդարան անցնելուց հետո «Բոլորին դեմ եմ»-ը ընտրության առաջ կանգնեն՝ աջակցելու իշխանությանը կամ ընդդիմությանը, ոչ մեկին էլ չեն աջակցի․ «Իրենք (50% չհաղթահարած ուժերը - խմբ․) կարող են գնալ 2-րդ փուլ»,- նշեց Կյուրեղյանը։

Ուժը վարչապետի թեկնածու դեռ չունի։ «Մենք վարչապետի թեկնածուի համար ունենք հատուկ պայման, որ ինքը պետք է ստորագրի 10 տարով ինքնասահմանափակող փաստաթուղթ»,- նշեց Սպարտակ Կյուրեղյանը։ 

Ապրիլի 25-ից մայիսի 1-ն ընտրելու են վարչապետի իրենց թեկնածուին, որը, ընտրվելու դեպքում, 100 օրվա ընթացքում պետք է կատարի իրենց նշած օրենսդրական փոփոխությունները, հետո նշանակի արտահերթ ընտրություններ, որին ինքը չպետք է մասնակցի։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթեր են ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան», «Հայաստանի շնորհապետական» կուսակցությունները և «Ուժեղ Հայաստան» դաշինքը։ 

Տե՛ս նաև․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter