Ի՞նչ է հարկավոր, որ Հայաստանը դառնա կարգավորված կրիպտոկենտրոն
«Ոտքի վրա» շարքի այս թողարկմանը զրուցել ենք Ռեֆորմիստների կուսակցության վարչապետի թեկնածու Վաղարշակ Հարությունյանի հետ։ Նա 1999-2000, 2020-2021 թվականներին եղել է Հայաստանի պաշտպանության նախարարը, 2022-2024-ին՝ ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը։
Այս հարցազրույցում քննարկել ենք երիտասարդներին ամենից շատ հուզող թեմաները՝ անվճար բարձրագույն կրթություն, կրթության որակի բարելավում, աշխատատեղեր, արտագաղթի կանխում, ակադեմիական քաղաքի ծրագիր, վիզաների ազատականացում։ Խոսել ենք նաև կրիպտոարժույթների շուկայի մասին։
Քննարկված թեմաները՝
- Անվճար բարձրագույն կրթություն
- Բուհական կրթության որակի անկման պատճառները
- Դասախոսների վերապատրաստման և կրթական համակարգի բարեփոխման անհրաժեշտություն։
- Ակադեմիական քաղաքի նախագիծ
- Երիտասարդների համար բարձր վարձատրվող աշխատատեղեր
- Մասնագիտությունների պետական պլանավորում
- Արտագաղթի կանխման մեխանիզմները
- ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթաց
- Կրիպտոարժույթների կարգավորումը ու թվային Հայաստանը
- Բլոկչեյն տեխնոլոգիաների զարգացման հնարավորությունները Հայաստանում
Ըստ Հարությունյանի՝ պետության գլխավոր ներդրումը պետք է լինի կրթված, առողջ և պաշտպանված երիտասարդություն ունենալու գործում, քանի որ երիտասարդներն են երկրի ապագան՝ տնտեսության, անվտանգության և ժողովրդագրության հիմքը։
Քննարկել ենք նաև նպատակային ուսուցման մոդելը, որը ներկայում էլ է գործում։ Ռեֆորմիստների կարծիքով, պետությունը պետք է հաշվարկի ապագա աշխատաշուկայի պահանջարկը՝ հասկանալու, թե քանի բժիշկ, լրագրող, ինժեներ կամ այլ մասնագետ է անհրաժեշտ երկրին առաջիկա տարիներին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել