HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հերթեր՝ ընտրելու համար

Շենգավիթի 8/37 և 8/38 ընտրատեղամասերում առավոտից հերթեր են։ Մանկապարտեզի մուտքի մոտ ոստիկանները հերթով քաղաքացիներին թույլ են տալիս մտնել ներս, որպեսզի քվեարկության սենյակում կուտակումներ չլինեն։

Քվեախցիկների հետևի մասում պատուհան կա, որտեղից երևում է մանկապարտեզի փակ բակն ու այլ պատուհաններ։ Փորձեցինք պարզաբանում ստանալ հանձնաժողովի քարտուղարից, հետո նախագահից։ Սկզբում նշեցին, որ առավոտյան են կահավորանքը փոխել և իրենց որևէ դիտողություն չեն արել պատուհանի ու քվեախցերի մասով։ Երկար բանակցություններից հետո նախագահ Սոֆյա Խաչատրյանը համաձայնեց հարցազրույց տալ.

- Պատուհանից դուք ստուգել եք, որ երևու՞մ է,- այսպես արձագանքեց հանձնաժողովի նախագահ Սոֆյա Խաչատրյանը։

Ստուգել, իհարկե, հնարավոր չէր, այս պահին մուտքը փակ է դեպի մանկապարտեզի բակ։ 

- Դրսից պատուհանի մուտքերը բոլորը փակ են, ոչ մեկ դրսից չի մոտենալու,- նշեց հանձնաժողովի նախագահը՝ վստահեցնելով, որ մուտքերը կողպեքով և ժապավեններով փակ են թե դեպի բակ, թե դեպի երկրորդ հարկ, որտեղից ևս տեսանելի կլինի քվեախցիկը։ Ըստ Սոֆյա Խաչատրյանի, ոստիկանները ևս հսկում են՝ բացառելու դեպի այդ հատվածներ մուտքը։

«Դեպի բակ դռները փակ են»,- ասում է «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Հասմիկ Վահրամյանը, անձամբ է ստուգել։ Ասում է՝ ինքն էլ է այդ մասին հարցրել, բայց հիմա խնդիր չի տեսնում։

Մի տարեց մարդ էլ փորձում էր քվեարկության գնալ այն քվեախուց, որն արդեն զբաղված էր, հանձնաժողովի անդամների հորդորներից հետո ուղղությունը փոխեց դեպի ազատ քվեախուց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter