Ովքեր են ընդգրկված «Հանրապետություն» կուսակցության ցուցակում
«Հանրապետություն» կուսակցությունը հրապարակել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների իր նախընտրական ցուցակի առաջին 30 համարները։ Մարտի 29-ին կուսակցությունը հայտնեց, որ ընտրություններին իրենց միանում է նաև նախկին ԲՀԿ-ական Ռաֆայել Այվազյանի «Արժանապատվություն» նախաձեռնությունը։ Ուժի ընտրական ցուցակը գլխավորում է Արամ Սարգսյանը, ցուցակում ընդգրկված են Երևանի ավագանու անդամներ և վարչական շրջանների ղեկավարներ։
1.Արամ Սարգսյան
2.Անահիտ Ադամյան
3.Ռոմիկ Մխիթարյան
Արամ Սարգսյանը կուսակցության նախագահն է, ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի եղբայրը։ 1999-2000 թվականներին եղել է ՀՀ վարչապետ, իսկ 2017 թ․ պատգամավոր է ընտրվել «Ելք» դաշինքի կազմում։ Հեղափոխությունից հետո՝ 2018-ին իր «Մենք» դաշինքով մասնակցել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, սակայն չի հաղթահարել ընտրական շեմը։
Անահիտ Ադամյանը լրագրող է, աշխատել է «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթում։ Ռոմիկ Մխիթարյանը 2023թ․ սեպտեմբերի 17-ին «Հանրապետություն» կուսակցության ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ։ Երկու ամիս անց նշանակվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար: Պահեստազորի փոխգնդապետ է, զինհաշմանդամ։
4.Անի Խաչատրյան
5.Ռաֆայել Այվազյան
6.Աննա Խաչիկյան
Անի Խաչատրյանը 2003 թվականից «Հանրապետություն» կուսակցության անդամ է։ Նա 2017 թվականից ի վեր երեք անգամ ընտրվել է Երևանի ավագանու անդամ։
Ռաֆայել Այվազյանը «Արժանապատվություն» նախաձեռնության անդամ է։ Նախկինում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Կենտրոն համայնքի խորհրդի նախագահն էր։
7.Գրիգոր Առաքելյան
8.Ալբերտ Հովասափյան
9.Ելենա Ասրիյան
10.Ռուբեն Ասատրյան
Գրիգոր Առաքելյանն իրավաբան է, ընդգրկված է սահմանադրական բարեփոխումների խորհրդում։ Ալբերտ Հովասափյանը «Հանրապետություն» կուսակցության հիմնադիր անդամ է։ 2023 թվականից Դավթաշենի վարչական ղեկավարն է։ Ելենա Ասրիյանը կուսակցության անդամ է 2019 թվականից։ Ըստ ֆեյսբուքյան նշումների՝ ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետն ու աշխատել է Ազգային ժողովում։
Ամբողջական ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ։
Լուսանկարը՝ կուսակցության ֆեյսբուքյան էջից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել