HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բնակֆոնդի 80%-ը բարոյապես մաշված է»․ ի՞նչ է առաջարկում երիտասարդներին Գուրգեն Սիմոնյանը

«Ոտքի վրա» շարքի այս թողարկմանը զրուցել ենք Հայաստանի շնորհապետական կուսակցության վարչապետի թեկնածու Գուրգեն Սիմոնյանի հետ։ Փորձել ենք պարզել, թե ի՞նչ է առաջարկում քաղաքական այս ուժը երիտասարդներին։

Քննարկված թեմաներն են՝

  • կրթական համակարգի կառուցվածքային փոփոխություններ և հանրակրթության ժամկետի կրճատում,
  • բարձրագույն կրթության հասանելիություն և անվճար ուսման պայմաններ,
  • ակադեմիական քաղաք,
  • 1 տարվա պարտադիր զինվորական ծառայության առաջարկ,
  • մարզային կյանքի ակտիվացում և երիտասարդական ենթակառուցվածքների զարգացում,
  • բնակապահովման և երիտասարդ ընտանիքների համար պետական աջակցության ծրագրեր։

Գուրգեն Սիմոնյանը ներկայացրել է կրթական բարեփոխումների մասին իր պատկերացումները՝ առաջարկելով կրճատել հանրակրթության տևողությունը, վերափոխել բուհական համակարգը և պայմանական անվճար բարձրագույն կրթության մոդել ներդնել՝ հիմնված առաջադիմության վրա։ 

Խոսել ենք նաև երիտասարդների զբաղվածության, մարզերում ենթակառուցվածքների ու երիտասարդական ակումբների ստեղծման մասին։ 

Սիմոնյանը կարեւորել է նաև բնակապահովման խնդիրները՝ նշելով, որ անհրաժեշտ է թարմացնել բնակֆոնդը և պետական աջակցության մեխանիզմներով երիտասարդների համար Հայաստանում բնակարան ձեռք բերելու և կայանալու հնարավորություն ստեղծել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter