Քննարկում՝ քվեարկությունից առաջ
Ժամը 11։12-ն է, Երևանի 9/40 ընտրատեղամասում աղմուկ է, հանձնաժողովի անդամները ընտրողներին բացատրում են քվեարկության կարգը, դիտորդները գրանցվում են ընտրատեղամասի գրանցամատյանում, իսկ վստահված անձինք լուռ հետևում են։
Քաղաքացիները մոտենում էին իրար, քննարկում, ապա՝ քվեարկում։ Հանձնաժողովի քարտուղարի զգուշացումից հետո քվեարկությունը վերադարձավ բնականոն հուն։ Իսկ այս տարեց մարդը լավ չի տեսնում։ Հանձնաժողովի քարտուղարը արձանագրել է՝ դուստրն օգնում է քվեախցիկում։
Տեղամասում գրանցված է 1711 ընտրող։ Քվեարկողների հոսքը մեծ է, նշում են հանձնաժողովի անդամները, ժամը 11։10-ի դրությամբ 236 մարդ է ընտրել։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել