Մինչ Արդարադատության նախարարությունը քննարկում է շեմի վերանայման հարցը, հնարավոր է՝ այդ ժամանակահատվածում տասնյակ նոր ընտանիքներ անօթեւան դառնան:
Այսօր վաղ առավոտյան ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները մուտք են գործել Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի բնակարաններ, կատարել խուզարկություն և ձերբակալել նրանց։
Իսկ մյուս գերիներից Մելիքսեթ Փաշայանին առաջարկվել է դատապարտել 20 տարվա, Դավիթ Ալավերդյանին՝ 18 տարվա, Գարիկ Մարտիրոսյանին՝ 19 տարվա, Լևոն Բալայանին՝ 17 տարվա, Վասիլի Բեգլարյանին, Էրիկ Ղազարյանին և Գուրգեն Ստեփանյանին՝ 16 տարվա ազատազրկման։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 3-ին Միքայել Աջապահյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։ Նա դատարանի որոշմամբ՝ շարունակում է մնալ կալանավորված մինչև դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։
Քննչական կոմիտեից «Հետքին» հայտնեցին, որ 1 անձի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, մյուս 8 անձանց նկատմամբ՝ այլընտրանքային խափանման միջոց: Նշենք, որ տնային կալանք խափանման միջոցը չի վերաբերում Վահան Քերոբյանին:
Նոյեմբերի 07-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողը շրջայց կատարելիս մասնաշենքի խցերից մեկի դիտանցքից նկատել է երկհարկանի մահճակալից կոշիկի քուղով կախված կալանավորված անձին (ծնված 1969թ.):
ԲԴԽ-ն որոշել է կասեցնել դատավորի լիազորությունները՝ մինչև քրեական վարույթի ավարտը։ Նշենք, որ Նաիրա Գրիգորյանը ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի դուստրն է։
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում բացահայտվել է հանցավոր կազմակերպության մեջ ներառված անձանց շրջանակը:
Քննչական կոմիտեն դեռ չի մեկնաբանել, թե ինչ գործի շրջանակներում է ձերբակալվել նախկին նախարարը։
Նա նշել է, որ դա առնչվում է իր նկատմամբ առաջադրված մեղադրանքներից մեկին՝ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանը ապօրինի հատելու մասին հոդվածին։
Ընդգծվել է, որ չնայած Բաքվի դատարանում հայտնված հայ գերիները ներկայացվում են որպես հերոսներ, իրականում, իբրև թե նրանք «միջազգային իրավունքի տեսանկյունից անհատներ են, ովքեր կատարել են պատերազմական հանցագործություններ»։
Փաստաբան Աբրահամ Բերմանը հայտնել է, որ միջնորդությունը բավարարելու որոշումը թողնում է դատարանի հայեցողությանը։
Քննչական կոմիտեից հայտնեցին, որ այս պահի դրությամբ՝ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա:
«Տուժողներից» մի քանիսին Ռուբեն Վարդանյանը հարցրել է, թե ճանաչու՞մ են իրեն, ինչին ի պատասխան՝ հայտնել են, որ անձամբ չեն ճանաչում նրան, սակայն ծանոթ են սոցիալական ցանցերից և լրատվամիջոցներից։
Հ․Ս․-ի խնամքի տակ մնացած երկու երեխաներից 15-ամյա որդին ևս նախորդ ուսումնական տարվա հունվար ամսից դպրոց չի հաճախում, իսկ 14-ամյա դուստրը հաճախակի է բացակայում։
Հիշեցնենք՝ հանրային մեղադրողը միջնորդել էր Աջապահյանի նկատմամբ կիրառել ազատազրկում պատժամիջոցը՝ 2 տարի 6 ամիս ժամկետով։
Միքայել Աջապահյանը չի ընդունում մեղադրանքը։ Նա և իր պաշտպանական խումբը պնդում են, որ Աջապահյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում՝ իշխանության կողմից եկեղեցականներին հալածելուն ուղղված գործողությունների շրջանակում։
Նշենք, որ ընդամենը 10 նիստով դատարանն ավարտեց այս գործի քննությունը։ Գործով առաջին դատական նիստը տեղի էր ունեցել մոտ մեկ ամիս առաջ՝ օգոստոսի 15-ին։
Այսքանով ավարտվեց Աջապահյանի գործի քննությունը։ Դատարանը հեռացավ առանձին սենյակ՝ վերդիկտ կայացնելու, որը կհրապարակվի վաղը՝ սեպտեմբերի 24-ին՝ 17։30-ին։
Դատավարության ընթացքում Արցախի ԱԺ վերջին նախագահ Դավիթ Իշխանյանը խնդրել է գաղտնի հանդիպում իր փաստաբանի հետ։ Դատարանը բավարարել է նաև այս միջնորդությունը։
Նիստի մեկնարկին եզրափակիչ կարճ ելույթներ ունեցան Աջապահյանի պաշտպանները՝ արձագանքելով հանրային մեղադրողների ելույթներին։
Դատարանը մերժեց Զոհրաբյանի միջնորդությունը՝ պատճառաբենելով, որ դատավորի որոշման օրինականության հարցը կարող է բողոքարկվել վերադաս ատյանում, այլ ոչ թե նույն դատավորի մոտ։
Օգոստոսի 11-ին Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել էր: Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
Նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով (շորթումը՝ հարկադրանքի այլ եղանակով)։
Հակակոռուպցիոն կոմիտեից մեզ հայտնեցին, որ բժշկական կենտրոնում ենթադրյալ չարաշահումների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որը նախաքննության փուլում է։ Այս պահին գործով դեռևս մեղադրյալ չկա։
Հովհաննես Խուդոյանն արդյունավետ չի համարում իրենց իսկ գործողությունների մասին հաղորդում ներկայացնելը իրավապահ մարմիններին։ «Երբ ՀՀ-ում գա ազգաին իշխանություն, այդ ժամանակ արդեն այս բոլոր հարցերը պետք է քննարկման առարկա դառնան»,- ասաց Հովհաննես Խուդոյ
Պաշտպանը նաև հիշեցրեց՝ 2025թ. օգոստոսի 21-ին երկրի վարչապետը նույնպես հեղաշրջման կոչ է արել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր համաձայն չեն Ղարաբաղի հարցում իր մոտեցման հետ։
Էրիկ Բեգլարյանն ասում է՝ տղան տեղում ստուգել է հոր զարկերակը և տեսել, որ չի զարկում։ Հետագայում, երբ հիվանդանոց են տեղափոխել Արտաշես Վարդանյանին, հայտնել են, որ զարկերակի զարկը 20 է։
Դատավարությանը ներկա են լինում միայն ադրբեջանական պետական եւ իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցները։ Հնարավոր չէ այլ աղբյուրներից ճշտել դատվող հայերին վերագրվող հայտարարությունները:
Երեմ Սարգսյանի կարծիքով՝ Միքայել Աջապահյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է տեղի ունենում։
Դատարանի որոշումից հետո Միքայել Աջապահյանը դիմեց դատարանին՝ ասելով «ամո՛թ է»։ Դատավոր Արմինե Մելիքսեթյանը հորդորեց գնահատականներ չտալ։
«Հանրային խոսքի տիրույթում ցանկացածս էլ երբ արտաբերում ենք որևէ միտք, հետաքրքիր է՝ արդյոք այդ միտքը, վերլուծությունը հասանելի դարձել է հանրությանն իր բովանդակությամբ, թե՝ չէ»,- նշեց Ֆարմանյանը։
Ըստ պաշտպան Երեմ Սարգսյանի՝ Աջապահյանն իր այս խոսքերով պատմել է նախկինում տեղի ունեցած պատմություններ, թե ինչեր է ասել նախկին նախագահներին, իսկ իրավապահ մարմինները համարել են, որ այդ պատմությունով Աջապահյանն այդ պահին է հանցագործություն կատարում։
Մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, Արամ Նավասարդյանի նկատմամբ կիրառված «բացակայելու արգելք» խափանման միջոցը դատարանը թողեց անփոփոխ։
Դատական նիստի ընթացքում մեղադրանքը պաշտպանող դատախազները միջնորդեցին երկարացնել Աջապահյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքը։ Իսկ Աջապահյանի պաշտպանները պնդեցին, որ իրենց պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտություն չկա։
Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատարանը հայտնել է, որ մերժում է միջնորդությունը։ Դատավոր Զեյնալ Աղաևը նշել է, որ քրեական դատավարության օրենսդրության համաձայն, փորձաքննությունը նշանակալի հանգամանքներ պարզելու համար է անցկացվում։
Թե որ մարմիններին, քանի նամակ է գրել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, ինչ պատասխաններ է ստացել կամ ստանալու, արդեն որեւէ նշանակություն չունի: Փաստն այն է, որ այսօր հաշմանդամություն ունեցող անձինք զրկվել են տնից, հայտնվել փողոցում:
Իսկ գնորդ Վազգեն Հովհաննիսյանը կողպեց տան դարպասներն ու հեռացավ։ Սերգեյ Խուդայանը ևս հեռացավ՝ հրաժարվելով գնորդի բոլոր առաջարկներից և հույսով, որ կբողոքարկի այս պրոցեսը և կվերադառնա իր տուն։
Թեև ողջ այս գործընթացում Սերգեյ Խուդայանն ունի իր մեղքի բաժինը, սակայն հետևանքը չափազանց ծանր է․ հաշմանդամություն ունեցող ընտանիքը՝ 7-ամյա երեխայի հետ օգոստոսի 4-ին կարող է հայտնվել փողոցում։
Հայաստանի սուվերեն իրավունքն է իր սահմաններից դուրս անազատության մեջ գտնվող քաղաքացիների հանդեպ, որ անարգել տեսակցի նրանց։ «Ինձ համար անհասկանալի հանգամանքներում այս իրավունքը չի իրացվում»,-ասում է Սիրանուշ Սահակյանը։
Իսկ մեղադրող կողմը և տուժող կողմը կարծում են, որ այս գործով փորձագիտական եզրակացությունները հիմնական ապացույցներն են և հիմնավորում են Արամ Նավասարդյանի մեղավորությունը:
Եզրափակիչ ելույթով հանդես եկավ նաև ամբաստանյալի աթոռին նստած վարորդ Արամ Նավասարդյանը՝ նշելով, որ ցավակցում է Սոնա Մնացականյանի հարազատներին։
Մենք չենք ներկայացնում այդ ցուցմունքները, քանի որ այդ մտացածին պատմություններում Հայաստանը ներկայացված է որպես ագրեսոր և նրանք իբրև թե վիրավորումները ստացել են «սադրանքները» կանխելու ժամանակ։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է օգոստոսի 5-ին։
Դատավորի հուլիսի 8-ի որոշմամբ՝ Ելիզավետան մեղավոր էր ճանաչվել իրեն մեղսագրվող հանցանքում։ Իսկ հուլիսի 23-ին ընթացող լրացուցիչ դատական նիստի ժամանակ որոշվելու էր, թե ինչ պատիժ է սահմանվելու նրա նկատմամբ։
Դատավոր Աղաևը նշել է, որ առարկությունները պետք է գրավոր հիմնավորվեն Ադրբեջանի քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, և ըստ դատավորի՝ «կողմնակալության որևէ հավաստի ապացույց չի ներկայացվել», ինչի համար առարկությունը մերժվել է։
Տեղեկատվական անվտանգության փորձագետ, CyberHUB-AM-ի համահիմնադիր Արթուր Պապյանը նշում է՝ արհեստական բանականությունն այսօր օգտագործվում է տարաբնույթ խաբեությունների համար։
Հիշեցնենք՝ հուլիսի 11-ին Երևան քաղաքի առաջին ատյանի քրեական դատարանի դատավոր Արշակ Մաթևոսյանը որոշել էր կալանավորել 36-ամյա Լիանա Հարությունյանին։
Նա այսօր վաղ առավոտյան այցելել է «Աբովյան» ՔԿՀ՝ Լիանային և փոքրիկին տեսնելու և արձանագրել, որ երեխայի առողջական վիճակը լավ չէ։ «Ամբողջ գիշեր երեխան փորլուծություն է ունեցել, և այդ փորլուծության հետևանքով երեխայի մաշկը կարմրել, ցանել էր։
Դատավորին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հանձնաժողովի միջնորդության քննությունը տեղի էր ունեցել երեկ՝ հուլիսի 7-ին։