8-րդ հարկ․ Բժշկական կենտրոնի «ստվերային» կողմը՝ վարկեր, պարտքեր և քրեական հետապնդումներ
Ստեփանավանի բժշկական կենտրոնում կառավարչական կամայականությունների մի ուշագրավ պատմություն է բացահայտվել, որի կենտրոնում հաստատության տնօրենն է։ Նախկին աշխատակիցները «Հետքին» ահազանգել են, որ հիվանդանոցում գործել է կեղծ բուժառուների գրանցման սխեմա, որի նպատակը պետական միջոցների ապօրինի յուրացումն է։ Բժիշկների պնդմամբ՝ տնօրենը պարբերաբար ստիպել է փաստաթղթերով ավելացնել հիվանդների թիվը, իսկ նրանք, ովքեր համարձակվել են մերժել, հայտնվել են «ոչ ցանկալիների» ցուցակում և ստիպված դուրս եկել աշխատանքից։
«Հետքի» հրապարակումից հետո նախկին տնօրեն Անուշ Իսպիրյանի և հիվանդանոցի հաշվապահի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ վստահված գույքի հափշտակության և խարդախության մեղադրանքներով։
Ըստ բժշկական կենտրոնի նախկին աշխատակիցների՝ Ա. Իսպիրյանն իրենց անունով, իր անձնական կարիքների համար վարկեր է վերցրել բանկերից, որոնց մարումն այնուհետև իրականացվել է հիվանդանոցի բյուջեից հատկացվող պարգևավճարների ու հավելավճարների միջոցով։ Սրանից կարելի է ենթադրել, որ պետական միջոցները ծառայեցվել են տնօրենի անձնական պարտավորությունների կատարմանը։
Բժշկական կենտրոնը կուտակել է ավելի քան 80 միլիոն դրամի չկատարված պարտավորություններ։ Հիվանդանոցի դեմ ներկայացված հայցերը վերաբերում են դեղորայքի, սարքավորումների և նույնիսկ կոմունալ ծառայությունների դիմաց չվճարված գումարներին։
Ա. Իսպիրյանը և Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հերքում են ընտանեկան մտերմությունը, սակայն Ստեփանավանի ԲԿ-ի նախկին աշխատակիցներն ասում են, որ այդ կապը շահարկելով է նախկին տնօրենը չարաշահել իր դիրքը:
Մանրամասները՝ փոդքասթում
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել