HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել

Հակակոռուպցիոն դատարանը, նախագահությամբ դատավոր Սարգիս Պետրոսյանի, «Մարտի 1»-ի գործով անցնող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել։ Այս մասին «Հետքին» հայտնեց Հակակոռուպցիոն դատարանի խոսնակ Արմինե Նովրուզյանը։

«Մարտի 1-ի» գործով այսօրվա նիստին չի ներկայացել, դատարանը որոշում է կայացրել, որ հաջորդ դատական նիստին իրեն հարկադրաբար ներկայացնեն դատարան»,- նշեց նա։

Իսկ գործով հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 19-ին՝ ժամը 10։00-ին։

Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2008 թվականին հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter