Դեռևս 2012թ.-ին Երևանի արդեն փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում էր արել Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ` կոչ անելով մեղավորներ չփնտրել:
Խոսելով քննության արդյունավետության մասին՝ նա ընդգծել է․ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այս ուղղությամբ ունի հստակ դիրքորոշումներ, և այո՛, պետք է արձանագրել, որ քննության արդյունավետության հետ կապված առկա են մի շարք լուրջ խնդիրներ»։
Սաշա Աֆյանին մեղսագրված է եղել արարք, որը, որպես վատ վերաբերմունքի դրսևորում, հավասարեցված է խոշտանգմանը, ինչով պայմանավորված՝ Սաշա Աֆյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը չէր կարող դադարեցվել։
Ազգային ժողովում «Մարտի 1-ի գործի» քննությունը նախորդող ժամանակահատվածում, «Մարտի 1-ի գործի» վերաիմաստավորումը «Ֆարմանյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով կայացված վճռի լույսի ներքո» թեմայով հանրային քննարկում է ընթանում։
Ըստ մահացածների հարազատների, իշխանությունները չեն կարողացել ոստիկանական գործողության ընթացքում ապահովել շտապ բժշկական օգնության ծառայությունների մուտքի և տարհանման ուղիներ, ինչի հետևանքով մահացել են Գոռ Քլոյանը և Դավիթ Պետրոսյանը:
Աննա Վարդապետյանը 2025թ. օգոստոսի 11-ին վերացրել է Ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ 2020թ. հունվարի 30-ի որոշումը: Որոշման հիմքը Մարտի 1-ի քրեական վարույթով տուժողների բողոքներն են:
Հայցը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան և մակագրվել է դատավոր Աշխեն Ղարսլյանին։ Վարույթ ընդունելու վերաբերյալ դատարանը դեռ որոշում չի կայացրել։
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ վերջինս նշված պարկուճները փոխարինել է դեպքի վայրի տարբեր տեղամասերի զննությամբ հայտնաբերված ու առգրավված իրական պարկուճներով:
Դատախազության ներկայացուցիչ Ազատ Մարգարյանը նիստի ընթացքում դիրքորոշում հայտնեց, որ բողոքը ենթակա է բավարարման: