HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՏԻՄ ընտրությունների մասնակցության ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Սևան և Ամասիա համայնքներում

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները հետևյալն են՝

  • Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք- 45.61%
  • Արագածոտնի մարզի Ապարան համայնք-69.02%
  • Արմավիրի մարզի Բաղրամյան համայնք-69.11%
  • Արմավիրի մարզի Մեծամոր համայնք- 37.21%
  • Գեղարքունիքի մարզի Սևան համայնք-75.66%
  • Լոռու մարզի Սպիտակ համայնք-65.07%
  • Շիրակի մարզի Ամասիա համայնք-75.66%
  • Շիրակի մարզի Աշոցք համայնք-50.46%
  • Սյունիքի մարզի Կապան համայնք-67.41%
  • Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք-66.63%
  • Արագածոտնի մարզի Արևուտ համայնք-73.01%
  • Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնք-76.71%

Ըստ համայնքների և տեղամասերի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հիշեցնենք՝ այսօր՝ նոյեմբերի 29-ին, Հայաստանի 7 մարզի 10 համայնքներում՝ Աշտարակ, Ապարան, Մեծամոր, Բաղրամյան, Սևան, Սպիտակ, Կապան, Ամասիա, Աշոցք, Նոյեմբերյան, համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։ Ժամը 20:00-ին փակվել են բոլոր 317 ընտրական տեղամասերը։ Մեկնարկել է ձայների հաշվարկը։

Լուսանկարը՝ ԿԸՀ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter