HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

20/05 ընտրատեղամասում ոստիկանների սենյակից քվեարկության սենյակը դիտարկվում է 

Սևանի 20/05 ընտրատեղամասում ոստիկանների համար նախատեսված սենյակը ապակեպատ է, և այնտեղից հնարավոր է դիտարկել քվեարկության սենյակը։

Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Դոնարա Լալազարյանի փոխանցմամբ՝ ապակեպատ հատվածի մի մասը սպիտակ թղթերով փակել են։ Ապակու մի հատված բաց էր մնացել։

Մեր դիտարկումից հետո Դոնարա Լալազարյանը նշեց, որ բաց մնացած հատվածն էլ կփակեն։ Շուտով նա մի տրցակ սպիտակ թուղթ փոխանցեց ոստիկաններին, վերջիններս սկսեցին սոսնձել թղթերն ապակուն։

20/05 ընտրատեղամասի ընտրողների ցուցակում գրանցված է 1559 ընտրող։ Դոնարա Լալազարյանի տվյալներով՝ ժամը 17։15-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1033 ընտրող։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter