HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մասիսում նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով փորձել են ծառեր հատել․ 3 անձ ձերբակալվել է

Ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են, որ նոյեմբերի 26-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել Մասիս քաղաքի 4-րդ փողոցում ապօրինի ծառահատման վերաբերյալ։

«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Մասիսի համայնքապետարանի աշխատակիցները նշված հասցեում փորձել են ծառեր հատել՝ համայնքապետի թեկնածուներից մեկի նախընտրական քարոզչական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով, սակայն ոստիկանների միջամտությամբ ծառահատումը կանխվել է։

Նույն օրը 47-ամյա, 64-ամյա և 51-ամյա տղամարդիկ ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Մասիսի քննչական բաժին»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter