Ըստ մահացածների հարազատների, իշխանությունները չեն կարողացել ոստիկանական գործողության ընթացքում ապահովել շտապ բժշկական օգնության ծառայությունների մուտքի և տարհանման ուղիներ, ինչի հետևանքով մահացել են Գոռ Քլոյանը և Դավիթ Պետրոսյանը:
Աննա Վարդապետյանը 2025թ. օգոստոսի 11-ին վերացրել է Ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ 2020թ. հունվարի 30-ի որոշումը: Որոշման հիմքը Մարտի 1-ի քրեական վարույթով տուժողների բողոքներն են:
Հայցը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան և մակագրվել է դատավոր Աշխեն Ղարսլյանին։ Վարույթ ընդունելու վերաբերյալ դատարանը դեռ որոշում չի կայացրել։
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ վերջինս նշված պարկուճները փոխարինել է դեպքի վայրի տարբեր տեղամասերի զննությամբ հայտնաբերված ու առգրավված իրական պարկուճներով:
Դատախազության ներկայացուցիչ Ազատ Մարգարյանը նիստի ընթացքում դիրքորոշում հայտնեց, որ բողոքը ենթակա է բավարարման:
Վճռաբեկ դատարանը, նախագահությամբ դատավոր Համլետ Ասատրյանի, քիչ առաջ հրապարակեց որոշում, որով բեկանեց Միքայեյանի վերաբերյալ շուրջ 13 տարի առաջ կայացված դատավճիռը:
Վճռաբեկ դատարանը բեկանեց Բաղդասարյանի նկատմամբ 14 տարի առաջ կայացված մեղադրական դատավճիռը:
2008-ի հետընտրական իրադարձություններից հետո ընդդիմության ներկայացուցիչ Փաշինյանին զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանք է առաջադրվել:
Կա գործ, որի քննությունը շարունակվում է, բայց պետք է դիմել պատասխանատուներին և ստանալ համապատասխան մեկնաբանություններ: