Ուկրաինայի կրթության և գիտության նախարարությունը հայտնել է, որ արտասահմանյան գրականության դպրոցական ծրագրից հանվել են ռուս և բելառուսցի հեղինակների աշխատությունները։ Նոր ցանկում կլինեն Օ. Հենրին, Ժան դը Լաֆոնտենը, Աննա Գավալդան, Ուլֆ Ստարկը և այլն։
Օդեսայի մարզի հրթիռակոծման հետևանքով վիրավորվել է 3 խաղաղ բնակիչ։ Այդ մասին հայտարարել է Օդեսայի մարզային վարչակազմի խոսնակ Սերգեյ Բրատչուկը։
Նախորդ շաբաթ Շոլցը ևս հայտարարել էր, որ չի կարող համաձայնվել Ռուսաստանի քաղաքացիներին շենգենյան վիզայի տրամադրման արգելքի առաջարկին։
Ռուսական ռազմական հրամանատարարությունը Դնեպր գետի աջ ափից տեղափոխվում է ձախ ափ՝ փաստացի լքելով Խերսոն քաղաքը։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ԶՈւ ցամաքային ուժերի «Հարավ» օպերատիվ հրամանատարության ներկայացուցիչ Նատալյա Գումենյուկը։
Լիտվան աջակցում է Էստոնիայի իշխանությունների որոշմանը արգելելու այդ երկիր ռուսաստանցիների մուտքին և համարում, որ այն կարելի է կիրառել Եվրամիության ողջ տարածքի համար։ Այդ մասին հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը։
Չեխիան, որը ներկայումս նախագահում է Եվրամիության խորհրդում, իր աջակցությունն է հայտնել Ռուսաստանի քաղաքացիներին շենգենյան վիզայի տրամադրման արգելքի առաջարկին՝ ի պատասխան Ուկրաինա ներխուժման։ Այդ մասին գրում է Bloomberg գործակալությունը։
ԱՄՆ հետախուզության և ամերիկյան զինվորական պաշտոնյաների վերջին գնահատման համաձայն՝ ամեն օր Ուկրաինայում զոհվում կամ վիրավորում է ստանում 500 ռուսաստանցի զինվորական։ Այդ մասին հայտնում է The New York Times պարբերականը՝ հղում անելով անանուն աղբյուրներին
Էստոնիան կարգելի իր տարածք մտնել ՌԴ այն քաղաքացիներին, որոնք ունեն Էստոնիայի կողմից տրված շենգենյան վիզա։ Կառավարության համապատասխան որոշման մասին հայտարարել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեյնսալուն։
Ռուսաստանցիների համար վիզայի տրամադրման և ԱՄՆ մուտքի որևէ սահմանափակում չկա։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Ջուլի Սթաֆթը, որը համակարգում է վիզաների տրամադրման հարցերը։