HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էստոնիայի ԱԳՆ-ն հայտարարել է էստոնական վիզաներով ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի մասին

Էստոնիան կարգելի իր տարածք մտնել ՌԴ այն քաղաքացիներին, որոնք ունեն Էստոնիայի կողմից տրված շենգենյան վիզա։ Կառավարության համապատասխան որոշման մասին հայտարարել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեյնսալուն։ 

Ռեյնսալուի խոսքով՝ համապատասխան նորմը ուժի մեջ կմտնի հաջորդ շաբաթվանից։ Բացառությունները կտարածվեն միայն Էստոնիայի քաղաքացիների և Էստոնիայում կացության իրավունք ունեցողների մոտ հարազատների, դիվանագետների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև տրանսպորտային ընկերությունների աշխատակիցների վրա։ 

Ընդ որում, վիզաներով, որոնք տրվել են Շենգենյան համաձայնագրի մյուս երկրների կողմից, Էստոնիա մուտքը հնարավոր կլինի։ Նախարարը նշել է, որ հիմա կառավարությունն ուսումնասիրում է դրանց նկատմամբ ևս արգելք կիրառելու հնարավորությունը։

Ռեյնսալուի հայտարարությունից պարզ չէ, թե արդյոք արգելքը կտարածվի միայն Ռուսաստանից ուղիղ մուտքի, թե Շենգենյան համաձայնագրի մյուս երկրներից մուտքի պարագայում ևս։ Շենգենի գործող նորմերը բոլոր երկրներից պահանջում են ապահովել Միության կազմում բոլոր մարդկանց համար ներքին ազատ տեղաշարժ, որոնք ունեն անդամ ցանկացած երկրի կողմից տրված գործող վիզա։

Էստոնիան Ռուսաստանի քաղաքացիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը դադարեցրել էր դեռևս գարնանը՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։ Հիմա մուտքի վիզա տրամադրվում է միայն Էստոնիայի ռեզիդենտների հարազատներին կամ մարդասիրական նպատակներից ելնելով։ 

Էստոնիայի ԱԳՆ-ն ավելի վաղ առաջարկել էր քննարկել ԵՄ մակարդակով ռուսաստանցիներին վիզայի տրամադրման ամբողջական արգելքը։ Սպասվում է, որ այդ հարցը կքննարկվի Պրահայում օգոստոսի վերջին ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ։ Ավելի վաղ, Եվրոպական հանձնաժողովը հայտարարել էր, որ Շենգենյան համաձայնագրի գործող նորմերով չի նախատեսվում նման տարբերակ և քննարկումներն անվանել «խիստ հիպոթետիկ»։

Լուսանկարը՝ goodfon.su-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter