Զեկույցի հեղինակները նշում են, որ 2021 թվականին պարենի սուր անբավարարության հետ բախվել և օգնության կարիք է ունեցել աշխարհի 53 երկրի գրեթե 193 միլիոն մարդ, ինչը գրեթե 40 միլիոնով ավելի շատ է, քան մեկ տարի առաջ։
Ռուսաստանի իշխանությունները մտադիր չեն մայիսի 9-ին հայտարարել համազգային զորահավաք։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Դա սուտ է։ Դա անհեթեթություն է»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենն ազդարարել է ՌԴ դեմ պատժամիջոցների նոր փաթեթի մասին։ Այդ մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
Հետքը շարունակում է հետևել Ուկրաինայում մարտական գործողությունների ընթացքին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ին կարող է պաշտոնապես պատերազմ հայտարարել Ուկրաինային, ինչը նրան հնարավորություն կտա Ռուսաստանում հայտարարել համընդհանուր զորահավաք և ներգրավել պահեստազորին։ Այդ մասին հայտնում է CNN-ը։
BFMTV-ի փոխանցմամբ՝ հեռախոսային բանակցությունները շարունակվել են 2 ժամ և 10 րոպե։ Սա Պուտինի և Մակրոնի առաջին բանակցություններն էին՝ վերջինիս Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո։
Եվրոպական միությունում չկա պետություն կամ ընկերություն, որը մտադիր է «Газпром»-ին վճարել ռուբլու սխեմայով, որն առաջարկում է Ռուսաստանը։ Այդ մասին Բրյուսելում Եվրամիության խորհրդի արտահերթ նիստի ավարտից հետո հայտարարել են եվրոպացի պաշտոնյաները։
ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ «պատմությունը, ցավոք, գիտի Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների հետ հրեաների համագործակցության ողբերգական դեպքեր»։
Հետքը ամփոփում է Ուկրաինայում պատերազմի 68-րդ օրվա արդյունքները։