ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել ամերիկյան կառավարության ֆինանսավորման օրինագծին, որը ներառում է Ուկրաինային մոտ 12,4 միլիարդ դոլարի չափով արտակարգ օգնության փաթեթը։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն։
Ռուսաստանում մասնակի զորահավաքի հայտարարումից հետո այդ երկրից դեպի Հայաստան թռիչքները կտրուկ ավելացան։
Աառանց կացության քարտի, հեշտացված կարգով ռուսական քաղաքացիություն կարող են ստանալ «ՌԴ Զինված ուժերում, այլ զորքերում կամ զինվորական կազմավորումներում առնվազն 1 տարի զինծառայության անցման վերաբերյալ պայմանագիր կնքած օտարերկրյա քաղաքացիները»։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել հեռուստաուղերձով և հայտարարել Ռուսաստանում մասնակի զորահավաքի մասին։ Նա հայտնել է, որ արդեն իսկ ստորագրել է համապատասխան հրամանը։
Ուկրաինայի զինված ուժերն ազատագրել են Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաքը։ Այդ մասին հայտարարել է մարզային խորհրդի նախագահի խորհրդական Նատալյա Պոպովան։
Եվրամիության խորհուրդը համաձայնեցրել է Ուկրաինային տրամադրել 5 միլիարդ եվրոյի օգնություն։ Այդ մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Խարկովի մարզում այդ երկրի զինված ուժերի կողմից 30 բնակավայրի ազատագրման մասին։ Այդ մասին նա հայտարարել է իր երեկոյան տեսաուղերձի ժամանակ։
Ուկրաինայի զինված ուժերը, որոնք մասշտաբային հակահարձակում են իրականացնում երկրի հարավում և արևելքում, աշնան սկզբից ի վեր ազատագրել են տասնյակ բնակավայրեր, որոնք տեղաբաշխված են ավելի քան 1000 քառակուսի կիլոմետր տարածքի վրա։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 8-ին չհայտարարված այցով ժամանել է Կիև՝ ռազմական օգնության հարցի քննարկման համար։ Այդ մասին հայտնում է Associated Press գործակալությունը։