Ուկրաինայի հակաօդային պաշտպանության Patriot համակարգերը խոցել են ռուսական՝ «անխոցելի» համարվող «Кинжал» (հայերեն՝ Դաշույն) հրթիռը։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշուկը։
Եվրոպական միությունը Ռուսաստանի դեմ իր պատժամիջոցների հերթական փաթեթում մտադիր է ներառել երրորդ երկրների միջոցով հակառուսական պատժամիջոցների շրջանցումը կանխող մեխանիզմ։ Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Ուկրաինական ռազմաօդային հրամանատարության տվյալներով՝ անօդաչուն իրականացնում էր պլանային թռիչք և ինչ-որ պահի կորցրել է կառավարումը։
Նրա խոսքով՝ «սպառազինության բացակայության պայմաններում վարձկանները դատապարտված են անհիմն մահվան»։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հինգշաբթի օրը՝ մայիսի 4-ին ժամանել է Նիդերլանդներ, այցելել Հաագա քաղաք, որտեղ գտնվում է Միջազգային քրեական դատարանը։
Ուկրաինան ունի անհրաժեշտ բոլոր միջոցներն առաջիկա շաբաթներին հակահարձակում սկսելու համար։ Այդ մասին CNN հեռուստաընկերության եթերում հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբին։
Ռուսական զորքերը մայիսի 3-ին զանգվածային հրթիռակոծության են ենթարկել Ուկրաինայի Խերսոն քաղաքը, որի հետևանքով, ըստ վերջին տվյալների, կա 12 զոհ, ևս 22-ն էլ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը լրատվամիջոցներին հայտարարել է, որ Ուկրաինան չի հարձակվում օտար տարածքների վրա։ Այդ մասին գրում է Meduza-ն։
Մայիսի 3-ի գիշերը երկու դրոն փորձել են հարձակվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Կրեմլում գտնվող նստավայրի վրա։ Այդ մասին հայտարարել է Կրեմլը։ Վերջինս պատասխանատվությունը դրել է ուկրաինական կողմի վրա։