HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կիևի երկնքում խոցվել է կառավարումից դուրս եկած Bayraktar-ը

Ուկրաինայի օդային ուժերի հրամանատարությունը հայտնել է, որ մայիսի 4-ի երեկոյան Կիևի երկնքում խոցել է սեփական Bayraktar անօդաչուն, որը կորցրել էր կառավարումը։

Ուկրաինական ռազմաօդային հրամանատարության տվյալներով՝ անօդաչուն իրականացնում էր պլանային թռիչք և ինչ-որ պահի կորցրել է կառավարումը։

«Քանի որ մայրաքաղաքի երկնքում անկառավարելի անօդաչուի առկայությունը կարող էր հանգեցնել անցանկալի հետևանքների, որոշում է կայացվել կիրառելու շարժական կրակային խմբերի հաշվարկները։ Թիրախը ոչնչացված է։ Ցավալի է, բայց դա տեխնիկա է, այդպիսի դեպքեր պատահում են։ Հավանաբար, խոսքը գնում է տեխնիկական անսարքության մասին, պատճառները ճշտվում են»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ուկրաինական հրամանատարությունը նշել է, որ զոհեր ու տուժածներ չկան։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ խոցված անօդաչուի անկման հետևանքով հրդեհ է սկսվել։ Այն առաջացել է առևտրի կենտրոնի քառահարկ շենքում։

Լուսանկարը՝ REUTERS/Gleb Garanich

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter