Ինդոնեզիայի պաշտպանության նախարար Պրաբովո Սուբիանտոն անվտանգության հարցերով «Շանգրի-Լա երկխոսություն» համաժողովի ժամանակ, որն ընթանում է Սինգապուրում, առաջարկել է Ուկրաինայում պատերազմի խաղաղ կարգավորման սեփական նախագիծը։
Լիսակի տվյալներով՝ տուժածների թիվը հասել է մինչև 22-ի, որից 5-ը՝ երեխաներ են։
Եվրոպական 8 երկրներ համաձայնվել են անդամակցել ավիացիոն կոալիցիային, որը Ուկրաինային կտրամադրի մարտական ավիացիա։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը կարծում է, որ Ուկրաինան արդեն այս տարի հնարավորություն ունի վերադարձնել Ղրիմը, որը Ռուսաստանին է միացվել 2014 թվականին։ Այդ մասին նա հայտարարել է The Washington Post-ին տված հարցազրույցում։
Ուկրաինան պատրաստ է հակահարձակման, որպեսզի ազատագրի իր տարածքները ռուսաստանցի բռնազավթիչներից, սակայն մեկնարկի ժամկետներն ու մանրամասներն անհայտ են։ Այդ մասին Վլադիմիր Զելենսկին հայտարարել է The Wall Street Journal-ին տված հարցազրույցում։
ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների առաջնորդների գագաթնաժողովը, որը պլանավորված է այս տարվա օգոստոսին Հարավաֆրիկյան Հանրապետությունում, կարող է տեղափոխվել Չինաստան։
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը ամերիկյան Apple ընկերությանը մեղադրել է վիրուսային ծրագրի միջոցով ամերիկյան հետախուզության գործողություններին մասնակցելու մեջ։ Այդ մասին գրում է TACC գործակալությունը։
Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունները գործում են Բոննում, Համբուրգում, Լեյպցիգում, Մյունխենում և Մայնի Ֆրանկֆուրտում։ Գերմանական կողմը չի մանրամասնել, թե կոնկրետ որ գլխավոր հյուպատոսությունները կփակվեն։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ բաց հանդիպման ժամանակ չի ճանաչել Բախմուտի գրավման նորությունը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։