HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ քննարկել է վարորդական իրավունքի վերականգնման նոր մոդելի նախագիծը

Կառավարությունն առաջարկում է օրենսդրական լուծում, որով նախատեսվում է վարորդական իրավունքից զրկված անձանց համար այդ իրավունքի վերականգնման նոր մոդել: Ազգային ժողովը հունիսի 16-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Հայտնում է ԱԺ մամուլի ծառայութունը։

«ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի խոսքով քաղաքացիները երկար ժամանակ բարձրաձայնել են այս հարցը եւ խնդրել դիտարկել մոդելի փոփոխության հարցը: Քննարկում է տեղի ունեցել նաեւ ՀՀ վարչապետի մոտ:

Նախարարի խոսքով՝ ներկայում վարորդական իրավունքից զրկված անձինք կարողանում են վարորդական  իրավունքը վերականգնել բացառապես տեսական եւ գործնական քննությունները հանձնելու ճանապարհով: Միջազգային պրակտիկան այս առումով տարբեր կարգավորումներ է նախատեսում:

Ներկայացված նախագծերի փաթեթով առաջարկվում է փոխել վարելու իրավունքի վերականգնման գործող մոդելը՝ ներդնելով առավել թիրախային ընթացակարգ:

Այսպես, վարորդական իրավունքի զրկման ժամկետն անցնելուց հետո, որը կարող է լինել 1, իսկ բացառիկ դեպքերում՝ 2 տարի, անձը պետք է վճարի 50 հազար դրամ պետական տուրք եւ անցնի փորձաշրջան, որի ընթացքում նրան տրվելու է սահմանափակ՝ 6 բալային միավոր: Փորձաշրջանի ավարտից հետո, եթե ամեն ինչ հարթ է անցնում, ապա այդ դեպքում հաջորդ տարվա կտրվածքով նրան  տրվում է 13 բալային միավոր: «Եթե փորձաշրջանի ընթացքում անձը կրկին զրկվում է վարորդական իրավունքից կամ սպառվում են բալերը, ապա սա համարվում է կրկին զրկում, եւ անձը չի կարողանում օգտվել վարորդական իրավունքից: Հետագա վերականգնումը կարող է տեղի ունենալ արդեն տեսական եւ գործնական քննությունների պարտադիր վերահանձնման ճանապարհով»,- ասել է նախարարը:

Նաեւ սահմանվում է անցումային դրույթ, որով 2020 թվականի հունվարի 1-ից հետո զրկված անձինք եւս միայն մեկ անգամ կկարողանան վերականգնել իրենց վարելու իրավունքը՝ համապատասխան պետական տուրքի վճարմամբ եւ 13 միավորի փոխարեն 6 տուգանային միավորի հատկացմամբ՝ վերականգնումից հաշված 1 տարի ժամկետով փորձաշրջանի պայմանով:

Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին եւ մտահոգություններին:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը փաթեթի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter