12-ամյա Վանուհին է. Եղեգնաձոր-Սյունիք միջպետական ճանապարհին` Սյունիքի դարպասների մոտ, արդեն երկու տարի առևտուր է անում: Նա մրգեղենի գներն է ասում, արագ-արագ կշռում և սպասարկում է ճանապարհորդ-հաճախորդներին:
Եղեգնաձոր-Սյունիք ճանապարհին` Արփի գյուղի մոտ, զբոսաշրջիկներին գրավող նախկին փոքրիկ շուկայի տաղավարներն այլևս աղքատ են, իսկ 5 տաղավար ընդհանրապես չի գործում: Չկան նաև նախկին գրավիչ գովազդային գրություններն ու ցուցանակները:
Վայոց ձորի մարզի Հորբատեղ գյուղի բնակիչները պայմանով են մասնակցել այս տարվա մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններին. հանրապետականները պետք է փոքր հիդրոկայանի կառուցման տեխնիկան գյուղից հանեն, հակառակ դեպքում հորբատեղիցները հրաժարվել...
«Միացյալ նահանգները, և անձամբ ես իրապես հավատում եմ, որ Հայաստանը կարող է փայլուն ապագա ունենալ, որտեղ մարդկանց բոլոր ցանկությունները և աշխատանքը իրականություն կդառնա»,- այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը հանդիպման ժամանակ ասաց ԱՄՆ պետքարտուղար...
Գողթանիկի գյուղացիները սպասում են, թե երբ է իրենց գյուղից որևէ մեկը գնալու քաղաք, որպեսզի նրան տան իրենց անհրաժեշտ ապրանքների կամ մթերքների ցուցակը: Քաղաք գնացողի բախտն էլ, մեղմ ասած, չի բերում. իր գնումներից բացի պետք է իր հարևան- բարեկամ-գյուղացիների...
Հէկի կառուցման վերաբերյալ լսումներն ու բնակիչների կարծիքը կարևոր չեն, որովհետև հէկը կառուցում է ՀՀ վարչապետի փեսան: «Գողթանիկ» հէկը կառուցող «Հ.Հ. Ն. Մ. Ս.» ՍՊԸ-ն գրանցվել է 2011-ի հուլիսին: Ըստ ՀՀ ԱՆ պետռեգիստրի տվյալների` հիմնադիրը Հայկ Սուվարյանն...
«Կարմիր գրքի մեջ գտնվող ջերմուկցիների մասին թող մտածեն». այսօր կազմակերպված քննարկմանը այս ուղերձով ջերմուկցի Արթուր Խաչատրյանը սկսեց իր խոսքը` դիմելով Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործել ցանկացողներին:
Վայոց ձորի Եղեգիս գյուղի վարչատարածքում Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը փոքր հէկ է կառուցում: Մարզպետի անվամբ գրանցված «ԲիԷսԲի» ՍՊԸ-ն արդեն ավարտին է հասցնում հէկի շինարարությունը, սակայն՝ առանց բնապահպանական փորձաքննության եզրակացության:...
Հաղպատցի Սեյրան Եսայանի 1500 մետր այգին չորացել է: Որպեսզի այգու ամենալավ ծառերի բերքից թոռները կարողանան գոնե համտեսել, 80-ամյա Սեյրան պապը դույլով ջուր է տանում իր այգին, ջրում ծառերը, իսկ հողամասի մնացած ծառերից այլևս բերք չի ստանում:
Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ուսանող, բնապահպան-ակտիվիստ Միքայել Նազարյանին ոստիկանները բերման են ենթարկել ոստիկանության քննչական գլխավոր վարչություն:
Հայ իրավաբանների միության ղեկավար Կարո Ղազարյանը մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների անցկացումը արդար չի համարում և ասում է, որ «արդար» բառը ընտրությունների հետ կապ չունի
Դեբեդ գետի Մարցիգետ վտակի վրա` Մարց գյուղ բարձրացող ճանապարհի աջ կողմում ավելի քան 2 ամիս է, ինչ փորձարկվում է նոր փոքր հիդրոէլեկտրակայանը (փհեկ): Այս փոքր հէկի կառուցմանը թե գյուղացիները, թե բնապահպանները բացասաբար էին արձագանքել, այնուամենայնիվ,...
Աջափնյակ համայնքում Հանրապետական ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երեկ լուրջ մրցակցության մեջ էին:
Աջափնյակ համայնքում ընտրություններն ավարտվել են, սակայն քարոզարշավը փաստացի շարունակվում է մինչ այս պահը. այս համայնքում դեռ պահպանվում են թեկնածուների և կուսակցությունների գովազդային պաստառները, մասնավորապես Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան»...
Աջափնյակ համայնքի թիվ 6/01եւ 6/02 ընտրատեղամասերում համամասնական ընտրակարգով գրանցվեց Հանրապետական կուսակցության հաղթանակը: Քիչ առաջ ընտրատեղամասերում ամփոփվեցին համամասնական ընտրակարգով ընտրության քվեաթերթիկների հաշվարկման տվյալները: Ընտրատեղամասերում...
Աջափնյակ համայնքի 6/01 ընտրատեղամասում հիմա հաշվարկվում է համամասանական ընտրակարգի քվեատուփի պարունակությունը: Ընտրատեղամասի 1926 ընտրողից իրենց ընտրական իրավունքը իրացրել է 1268 քաղաքացի: Ներկայացնում ենք ընտրատեղամասի առաջատար վեցյակին` ըստ ձայների...
«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Էլինա Չիլինգարյանի նկատմամբ Էրեբունու 12/33 ընտրատեղամասի մոտ բռնություն են կիրառել, երբ նա մասնագիտական գործունեություն է իրականացրել` նկարահանելով ընտատեղամասն ու շուրջը կատարվող իրադարձությունները:
Լուկաշինում գտնվող 7/27 ընտատեղամասում թանաքը չեն փոխել, ընտրությունները շարունակվում են նույն` ԿԸՀ-ի տրամադրած թանաքով, որը մի շարք ընտրատեղամասերում արդեն փոխվել է նորով, քանի որ կարճ ժամանակ անց այն անհետանում էր անձնագրերից:
Երեւան քաղաքի թիվ 7/23, 7/24 (Մալաթիա-Սեբաստիա) ընտրատեղամասերում ընտրողների մեծ կուտակումներ են:
Աջափնյակի որոշ ընտրատեղամասերում ընտրողների հոսքը մեծացել է, և արդեն կուտակումներ են լինում: Ոստիկանները ստիպված հերթապահում են ընտրատեղամասերի մուտքային դռների մոտ, որպեսզի մարդկանց հերթով ներս թողնեն:
Մինչ այս պահը Աջափնյակ համայնքի 6/01 ընտրատարածքում ընտրած բոլոր քաղաքացիները, դուրս գալիս ընտրատեղամասից, նկատեցին, որ իրենց անձնագրերում դրված կնիքի թանաքն անհետանում է:
Շուրջ մեկ ժամ է` փորձում ենք կապ հաստատել ՀՀԿ-ի ներկայացուցիչների հետ, որպեսզի ճշտենք, թե երեկվա ՀՀԿ համերգի փուչիկները ՀՀԿ-ն որտեղից էր ձեռք բերել: Մինչ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդվարդ Շարմազանովի հեռախոսահամարն անհասանելի էր, փորձեցինք կապ հաստատել...
Այսօր առավոտյան լրատվամիջոցները տեղեկություններ տարածեցին, որ Ջավախքի Ախալքալաք, Նինոծմինդա, Ախալցխա և Ծալկա շրջաններից ինչպես նաև Ջավախքի մի շարք գյուղերից մարդկանց ավտոբուսներով Հայաստան են փոխադրում, նրանց հետ են նաև նշված շրջանների ղեկավարները:...
Խորհրդարանական այս տարվա ընտրությունների մասնակից կուսակցություններից ու դաշինքից ընդամենը երկու կուսակցություն է Ջավախքին անդրադարձել նախընտրական իր ծրագրում: Մնացյալներն ընդհանրապես չեն հիշատակել Ջավախքը` ոչ արտաքին քաղաքականության,...
«Հետքի» հարցերին պատասխանում է «Ջավախք» հիմնադրամի նախագահ, Մերձավոր սփյուռքի և տարածաշրջանային ինտեգրացիայի հարցերով ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, ԲՀԿ համամասնական ցուցակով առաջադրված Ստեփան Մարգարյանը
Քիչ առաջ կառավարության շենքի դիմաց հավաքվել էին Կոտայքի մարզի Աբովյանի շրջակա տարբեր գյուղերի բնակիչներ, որոնք ուզում էին հանդիպել վարչապետ Տիգրան Սարգսյանին։ Գյուղացիները բողոքում են կաթի գնի հանձնման կետերում կաթի սակագնի իջեցումից: Ըստ բնակիչների՝...
Չիկագոյի քաղաքային խորհրդի անդամ, ավագանի Սկոտ Վագըսփակը դժվարությամբ ըմբռնեց հարցը, թե ինչ կաներ Չիկագոյի քաղաքապետը կամ ավագանին, եթե իրենց քաղաքի կենտրոնական զբոսայգում տեղադրվեին առևտրի կրպակներ: Չիկագոյի ավագանու անդամը խնդրի էությունն...
Լևոն Աֆդոյանը 1992 թվականից աշխատում է ԱՄՆ կոնգրեսի գրադարանի Միջին Արևելքի հայ-վրացական բաժնում` որպես գլխավոր մասնագետ-աշխատակից:
Լևոնի հետ ծանոթացա ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Էվանստոն քաղաքի հայկական եկեղեցում: Սարկավագի հագուստով էր, մի քանի րոպեից պետք է պատարագին մասնակցեր:
Այստեղ կան մարդիկ, ովքեր ծնվել են այստեղ, բառ անգամ չգիտեն հայերեն, «Հայր մերը» անգիր կասեն, բայց բառ անգամ չեն հասկանում:
Լուսանկարում պատկերված շենքի դիմացը ծածանվող հայկական դրոշն է հուշում, որ շինությունը հայերի հետ որևէ առնչություն ունի: Եթե չլինի գմբեթի դերը կատարող եռանկյունու վրա տեղադրված խաչը, չես էլ կռահի, որ այն կարող է եկեղեցի լինել: Այնուամենայիվ, սա...
«Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության ներկայացուցիչը դատարանում հայտարարեց, որ «Կյանքի խոսքի» համար «աղանդ» բառը վիրավորական է: «Ինչու է «աղանդ» բառը վիրավորական» «Հետքի» հարցին, փաստաբան Ավետիք Պապինյանը պատասխանեց.
Լիլիթ Սարգսյանի 7-ամյա որդին այս տարի դպրոց չի գնացել, որովհետև մայրը չի կարողացել հոգալ դպրոցականի համար ամենաանհրաժեշտ ու ամենատարրական կարիքները: Երեխան հագուստ, կոշիկ, գրենական պիտույքներ չի ունեցել, և Լիլիթը ստիպված է եղել նրան տանը պահել`...
Երեկ VivaCell-MTC ընկերության աշխատակիցը զանգահարեց և տեղեկացրեց, որ ընկերությանը 10767 դրամ եմ պարտք, և եթե չվճարեմ, ապա ընկերությունը դատարան կդիմի` գումարն ինձնից բռնագանձելու պահանջով:
Ջավախքցիները նախագահական ընտրությունների ժամանակ օգնել են իշխող կուսակցությանը` ակնկալելով, որ կուսակցությունն էլ համապատասխան վերաբերմունք կդրսևորի Ջավախքի խնդիրների վերաբերյալ, բայց, ցավոք սրտի, ընդհանրապես այդ մասին չի խոսվել, խնդիրներն...
«Այսօր ջավախքցին մտահոգված է իր ազգային ինքնությունը կորցնելու առումով, դա է շատ կարևոր»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող, «Ա-ինֆո» գործակալության...
Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող, «Ա-ինֆո» գործակալության տնօրեն Արտակ Գաբրիելյանը այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց, որ «Ջավախքում թուրքական գործոնն արդեն առկա է»:
Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի աշակերտները փետրվարի 29-ից դպրոց չէին հաճախում: Ծնողներն այդ կերպ բոյկոտում էին` հրաժարվելով իրենց երեխաներին 4-րդ կարգի վթարային շենքում գործող դպրոց ուղարկել և վտանգել նրանց կյանքը: Այս շաբաթվանից, սակայն, դպրոցում...
Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի աշակերտները փետրվարի 29-ից դպրոց չեն հաճախում: Հիշեցնենք, որ ծնողները բոյկոտել են և երեխաներին թույլ չեն տալիս 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող դպրոց հաճախել:
«Հետքի» հարցերին պատասխանում է ՀՀԿ խմբակցության ԱԺ պատգամավոր, ծնունդով ջավախքցի Հայկ Սանոսյանը
«Հետքի» հարցերին պատասխանել է ՀՀԿ խմբակցության ԱԺ պատգամավոր, «Հզոր հայրենիք» կուսակցության փոխնախագահ, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը
«Հետքի» հարցերին պատասխանել է ՀՀԿ խմբակցության ԱԺ պատգամավոր, «Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպության համանախագահ Տաճատ Վարդապետյանը:
Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի աշակերտներն այսօր դպրոց չեն գնացել: Ծնողներն այլևս չեն ուզում թույլ տալ, որ իրենց երեխաները հաճախեն գյուղի 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող դպրոց` ամեն օր վտանգելով իրենց կյանքը:
Ռուսաստանի Դաշնությունում լույս տեսնող «Նովայա գազետա» թերթը ֆինանսական լուրջ դժվարություններ ունի: Ընդդիմադիր համարվող այս թերթը ֆինանսավորում է Ազգային պահուստային բանկի (Национальный резервный банк ) ղեկավար և հիմնական բաժնետեր Ալեքսանդր...
Հարթունյանների ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբաններն այսօր լրագրողներին ներկայացրին «Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեկ Հարթունյանի և նրա ընտանիքին պատկանող ընկերության վրա հարուցված տարբեր գործերով խախտումները:
Ու՞մ է ձեռնտու «Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեկ Հարթյունյանի վրա ճնշումներ գործադրելը, և, ի վերջո, ի՞նչն է պատճառը, որ հենց նրա հետևից են ընկել իշխանությունները: Լրագրողներին ամենաշատը այս հարցն էր հետաքրքրում այսօր, որին, սակայն, Նարեկ...
«Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեկ Հարթունյանն այսօր լրագորղների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ բոլոր կողմերից իրենց ընտանիքի վրա հարձակում են գործում, մասնավորապես՝ ՊԵԿ-ի, քննիչների, դատախազի, իսկ մաքսայինում արգելել են ապրանք...
«Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեկ Հարթունյանն այսօր ասուլիս էր հրավիրել, որտեղ անդրադարձավ օրերս ՊԵԿ-ի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանի հայտարարությանը: Ն. Հարթունյանը նշեց, որ ՊԵԿ-ի տեղակալը խաղում է իրենց ընտանիքի արժանապատվության...
«Պարբերաբար ներկայացվում են իմ ընկերության մեջ տիրող ապօրինի գործարքները, որոնք տեղի են ունեցել, բայց դրանք հաշվի չեն առնում»,- ասում է ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը: