HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջավախքցի պատգամավորների աշխատանքը` բավարար

Ջավախքցիները նախագահական ընտրությունների ժամանակ օգնել են իշխող կուսակցությանը` ակնկալելով, որ կուսակցությունն էլ համապատասխան վերաբերմունք կդրսևորի Ջավախքի խնդիրների վերաբերյալ, բայց, ցավոք սրտի, ընդհանրապես այդ մասին չի խոսվել, խնդիրներն էլ գնալով բարդացել են: Այս կարծիքին է Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող, «Ա-ինֆո» գործակալության տնօրեն Արտակ Գաբրիելյանը, ով ամեն տարի Ջավախքի հարցում նահանջ է արձանագրել:

ՀՀ խորհրդարանական ընտրություններից ակնկալիք ունե՞ք:

Դրա համար պետք է մի քիչ վերլուծություն ունենաս, թե որ քաղաքական ուժը ինչ դիրք կունենա խորհրդարանում: Իրականության մեջ ասեմ, որ ակնկալիքներ այդքան էլ չունեմ, որովհետև քաղաքական դաշտում գրեթե այն կուսակցություններն են, որոնք նախկինում նույնպես եղել են: Եթե այդ կուսակցությունները կամ կուսակցության ղեկավարներն ուզենային ինչ-որ աշխատանք տանել, կտանեին մինչև հիմա, այսինքն` տարբերություն չեմ տեսնում ես ներկա խորհրդարանի և ապագա խորհրդարանի միջև: Մի կուսակցության պատգամավորների թիվը մի քիչ աճելու է, մյուսինը` նվազելու է: Չեմ կարծում, որ ինչ-որ բան կփոխվի:

Այս խորհրդարանում ջավախքցի երեք պատգամավոր կար: Ըստ Ձեզ` նրանք որևէ կերպ չե՞ն անդրադարձել ջավախքցիներին հուզող խնդիրներին, և, ընդհանրապես, ինչպե՞ս եք գնահատում նրանց գործունեությունն այս տարիներին:

Այդ երեք պատգամավորրները փորձել են ավելի շատ խորհրդարանի մակարդակով հարցերը լուծել և ինչ-որ հասարակական գործունեություն են ծավալել Ջավախքում, ասենք` բարեգործությունների տեսքով կամ հասարակական առումով: Ես չեմ կարող գնահատական տալ և ասել, թե իրենք ավելին կարող էին անել, բայց չեն արել: Ընդհանուր առմամբ բավարար է, բայց ցանկալի էր ավելի շատ:

Իսկ ի՞նչ էիք ուզում, որ անեին, որը չեն արել նրանք:

Պատգամավորներից կային անձինք, ովքեր միջկառավարական հանձնաժողովի անդամներ են, որ կարող էին միջակառավարական կամ խորհրդարանական հանձնաժողովի համատեղ նիստերի ընթացքում առանձին Ջավախքի հարց բարձրացնել: Տեղյակ եք, որ Ջավախքի հարցը քննարկվում է  վիրահայության հարցերի կոնտեքստում, բայց բոլորս էլ գիտենք, որ վիրահայության խնդիրները ջավախահայության խնդիրներից բավականին տարբեր են: 

Մեկնաբանություններ (4)

hay
Artak ichkandi hacu panir ude or Vaag Cakhalyanin hasni. inke chi krna kiankin mech ene an inch Vaage kener.
Hay
Artak mernak che vaxenas sharunage javaxke koxkite hup tur axperes molodec kezi menk ko koxkin enk.
14gorodol
Леван может предупредишь своим сотрудникам больше за нами не следили
ГУРГЕН
Артак почему ты не поднял вопрос Ваага Чахаляна когда ты был в Брюселе? ведь благодаря Ваага ты занял этот пост или вы уже забыли.? я слышал что ты дашнак но ты продажный дашнак таких как ты надо считать предателям Джавхка а предателям придёт время они будут отвечать .. СВОБОДА ВААГА ЧАХАЛЯНА

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter