Աջափնյակում ընտրություններն ավարտվել են, բայց քարոզարշավը շարունակվում է
Աջափնյակ համայնքում ընտրություններն ավարտվել են, սակայն քարոզարշավը փաստացի շարունակվում է մինչ այս պահը. այս համայնքում դեռ պահպանվում են թեկնածուների և կուսակցությունների գովազդային պաստառները, մասնավորապես Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներինը:
Հիշեցնենք, որ Աջափնյակում՝ 6-րդ ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել էին ԲՀԿ-ական Վահան Կարապետյանը, գլխավոր դատախազի եղբայր, ՀՀԿ-ական Ռուբեն Հովսեփյանը, «Ժառանգությունից» ՝ Արմեն Մարտիրոսյանը և անկուսակցական Ավետ Պողոսյանը (սատարում է ՀԱԿ-ը):
Լենինգրադյան փողոցում դեռ փակցված է Ռուբեն Հովսեփյանի պաստառը, Շինարարներում՝ Վահան Կարապետյանի, քիչ վերև նաև՝ Ռուբեն Հովսեփյանին գովազդող պաստառը, Արզումանյանի վրա կրկին Վահան Կարապետյանի լուսանկարն է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել