
Տաճատ Վարդապետյանը հավակնություններ ունի
«Հետքի» հարցերին պատասխանել է ՀՀԿ խմբակցության ԱԺ պատգամավոր, «Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպության համանախագահ Տաճատ Վարդապետյանը:
Պրն Վարդապետյան, առաջիկա խորհրդարանական ընտրություններում Ձեր թեկնածությունն առաջադրելո՞ւ եք:
Մեծամասնական ընտրակարգով չեմ առաջադրվելու, իսկ համամասնականով` կորոշի համապատասխան քաղաքական կառույցը; Համագումարից հետո պարզ կլինի, բայց անկեղծ կասեմ` ես հավակնություններ ունեմ:
«Վիրահայերի միասնություն» կազմակերպությունից Ձեզնից բացի այլ առաջադրվողներ կլինե՞ն:
«Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպության անդամներ են Վարդան Այվազյանը, Հայկ Սանոսյանը, ես էլ համանախագահն եմ, երևի համագումարից հետո կորոշվի, դեռ վերջնական չենք քննարկել մեր կառույցում, թե ովքեր կամ ինչ քանակությամբ են լինելու մեր կազմակերպությունից: Առայժմ դա անորոշ է:
Եթե ընտրվեք և դառնաք պատգամավոր, ի՞նչ խնդիրներ եք առաջադրելու Ջավախքի հարցով:
Ամենատարբեր խնդիրներ, գուցե և ժամանակի ընթացքում դրանք ի հայտ գան, բայց իմ պատգամավորական գործունեությունը միտված է նախ` Հայոց պառլամենտում, որ ծառայեմ պետությանը, և անպայման հայրենի եզերքիս` ծննդավայրիս, որը հոգսաշատ է: Այնպես որ, բազում խնդիրներ կան Ջավախքում, մնում է համատեղել ցանկությունը և լուծումը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել