HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուկաշինի 7/27 ընտրատեղամասում թանաքը չեն փոխել

Լուկաշինում գտնվող 7/27 ընտատեղամասում թանաքը չեն փոխել, ընտրությունները շարունակվում են նույն' ԿԸՀ-ի տրամադրած թանաքով, որը մի շարք ընտրատեղամասերում արդեն փոխվել է նորով, քանի որ կարճ ժամանակ անց այն անհետանում էր անձնագրերից: «Չգիտեմ' արագ չորանալու ինֆորմացիան որտեղից է, մենք այս պահին չենք կարող իմանալ, մենք կնքեցինք, գնաց ի՞նչ եղավ: Ոչ մի հրահանգ էլ չունենք, որ թանաքը փոխենք»,- ասաց 7/27 ընտրական տեղամասի նախագահ Ռոման Ալոյանը:

Ավելին, նախագահն ու հանձնաժողովի անդամենրը առավոտյան փորձ են արել. Մի թղթի վրա կնիք են դրել ժամը 9:30-ին, իսկ դրոշմի կողքին էլ ժամ են գրել, բայց ժամը 15:30-ի դրությամբ այն չէր ջնջվել:

Լուկաշինի 7/27 տեղամասում, Ռոման Ալոյանի հավաստմամբ, բնակիչներն ակտիվ են, հանդարտ ու խաղաղ անցնում է ամեն ինչ: Մոտ 500 ընտրողներ, այդ թվում երեք զորամասի զինվորներ արդեն մասնակցել են ընտրություններին: «Համամասնականի և մեծմասնականի տարբերությունն այս պահի դրությամբ 148 է»,- ասաց ընտրական տեղամասի նախագահը' տարբերությունը պայմանավորելով զինվորների քվեարկությամբ, որոնք միայն մեծամասնական ընտրակարգով են ընտրել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter