HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շիրակ Թորոսյանը ժխտում է. ինչ-որ մեկը «չուզողություն» է արել

Այսօր առավոտյան լրատվամիջոցները տեղեկություններ տարածեցին, որ Ջավախքի Ախալքալաք, Նինոծմինդա, Ախալցխա և Ծալկա շրջաններից ինչպես նաև Ջավախքի մի շարք գյուղերից մարդկանց ավտոբուսներով Հայաստան են փոխադրում, նրանց հետ են նաև նշված շրջանների ղեկավարները: Խոսքը այն ջավախքցիների մասին է, որոնք նաեւ ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիության անձնագիր և ընդգրկված են ընտրողների ցուցակներում:

Ջավախքցիներին Հայաստան են բերում այսօր Հանրապետության հրապարակում կայանալիք ՀՀԿ նախընտրական քարոզարշավին ներկա գտնվելու և մայիսի 6-ին կայանալիք ընտրություններին ՀՀԿ-ի օգտին քվեարկելու համար:

Ըստ տարածված տեղեկությունների' այս գործընթացը կազմակերպել և համակարգում է ՀՀԿ նախընտրական ցուցակի 39-րդ համարը՝ ծնունդով ջավախքցի պատգամավոր, ՙՋավախք՚ հայրենակցական միության նախագահ, ՙՀզոր հայրենիք՚ կուսակցության փոխնախագահ Շիրակ Թորոսյանը:

«Ծիծաղելի է նույնիսկ նման կարգի լուրջ մեղադրանքներ ներկայացնել, այն էլ անանուն: Ես կարծում եմ, որ անիմաստ է ջավախքցիներին ներքաշել քաղաքական պրոցեսների մեջ, առանց այն էլ Ջավախքում շատ ու շատ այլ խնդիրներ կան, և թողնենք, որ գոնե իրենք իրենց խնդիրներով տառապեն: Օգնելու փոխարեն նոր խնդիրներ չառաջացնենք այդ մարդկանց համար,- ասյպես արձագանքեց մեր հարցմանը Շիրակ Թորոսյանը,- ինչ-որ մեկը կամ չար կատակ է արել, կամ չուղոզություն է արել և ջավախքցիներին ներքաշել կամ ուզում է իմ հեղինակության հետ խաղալ, չգիտեմ»: Թե ով կարող է լինել այդ «ինչ-որ մեկը» Շիրակ Թորոսյանը պատկերացում էլ չունի:

Հարցին, թե արդյոք իսկապե՞ս ջավախքցիներ ավտոբուսներով տեղափոխվել են Հայաստան, թե ոչ, պատասխանեց. «Ես կոնկրետ տեղեկություններ չունեմ, բայց լսել եմ ինչ-որ հանրահավաքի հետ կապված գուցե նման բան կա, ես հաստատ ինֆորմացիա չունեմ, լրատվամիջոցների բարձրացրած անիմաստ աղմուկից եմ տեղեկացել»:

Նշենք, որ ջավախքցիներին այսօր զանգվածաբար Հայաստան իսկապես տեղափոխել են: «Հետքի» Գյումրիի թղթակիցը հայտնեց, որ կեսօրին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Ուջանի մոտ հանդիպել է Ջավախքից Հայաստան ուղևորվող և ջավախքցիներին փոխադրող ավտոբուսների ու միկրոավտոբուսների շարասյանը, որոնք ծածանել են հայկական և վրացական դրոշներ: 

Մեկնաբանություններ (1)

Arsen
100 tokos Torosyan@ chi kara kap unena, yes e gitem vor ekel en, bayc Shirak@ chi kazmakerpel, isk es David@ konkret mutit henc inqna anum

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter