Կուտակումներ թիվ 7 ընտրատարածքի տեղամասերում
Հետքի թղթակիցն այցելել է Երեւան քաղաքի թիվ 7/23, 7/24 (Մալաթիա-Սեբաստիա) ընտրատեղամասեր եւ արձանագրել ընտրողներ մեծ կուտակումներ: Թիվ 7-ում մեծամասնական ընտրակարգով պայքարում են ՀՀԿ անդամ Սամվել Ալեքսանյանը եւ ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը:
Նշված երկու ընտրատեղամասերը գտնվում են միույնույն դպրոցում (Էդուարդ Բոյաջյանի անվան դպրոց ) եւ երկուսի մուտքն էլ նույն դռնից է: 7/24 ընտրատեղամասում ՀԱԿ վստահված անձ Նաիրի Սարգսյանը մեր թղթակցին հայտնել է, որ կուտակումներն առավոտվանից շատ են, սակայն ժամանակ է լինում, երբ ընտրողներ ընդհանրապես չեն լինում, բայց հանկարծ 10-15 հոգի միասին հայտնվում են: Սա վստահված անձին թույլ է տալիս ենթադրել, որ մադրկանց ավտոմեքենաներով բերում են ընտրատեղամաս: Նաիրի Սարգսյանը նաեւ տեղեկացրել է, որ առավոտյան նկատել է «Երեւան սիթի» մակագրությամբ՝ ընտրատեղամասից հեռացող «Գազել» մակնիշի ավտոմեքենա:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել