Նախարարությունների օպտիմալացման նպատակը ուղղակի կրճատումներ անելն ու փող խնայելը չէ, այլ դրա նպատակների մեկը պետական կառավարման համակարգում աշխատողներին պատշաճ աշխատավարձով ապահովելը: Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Բնապահպահպանության նախարարությունը «Արմօյլ» ընկերության արտադրությունը դասել է նավթավերաշմակման արդյունաբերության վառելիքայուղային ուղղվածության գործարանների շարքին և դրանով պայմանավորված՝ որոշել, որ այն ենթակա է փորձաքննության:
Հունվարի 7-ին Նարեկ Գուրուրյանը տեսաուղերձ էր հղել՝ նշելով, որ ինքը մասնակցել է ծեծկռտուքին, սակայն ոչ ոքի չի սպանել: Նա ընդգծել էր, որ ինքը պատրաստ է իր արարքների համար պատասխանատվություն կրել, սակայն չի պատրաստվում ուրիշների մեղքն իր վրա վերցնել:
2018 թվականի պետբյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից ընդհանուր 360 միլիոն դրամ հատկացվեց մարզերում տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերի իրականացումն ապահովելու համար:
Ըստ նախագծի՝ ապրիլյան քառօրյա պատերազմին մարտական հերթապահություն իրականացրած 649 ուսանողների և երկու և ավելի երեխ ունեցող 112 ուսանողների (ընդհանուր՝ 761) ուսման վարձավճարը կփոխհատուցվի 20%-ի չափով:
Ըստ Ուրշուլա Գաչեկի գնահատականի՝ ընտրությունների ընթացքում պահպանվել և պաշտպանվել են մարդու իրավունքները և հիմնարար ազատությոնները:
«Հետք»-ն ամփոփում է 12-օրյա քարոզարշավի ընթացքը:
«Հետք»-ն ամփոփել է քարոզարշավի նախավերջին՝ 11-րդ օրը: Այսօր հիմնականում քննարկվել է Հանրայինի եթերում նախօրեին կայացած բանավեճը:
ՀՀԿ համապետական ցուցակի հինգերորդ համար Արմեն Աշոտյանը խաղադրույքներ է ընդունում Նիկոլ Փաշինյանի, իր ձևակերպմամբ, խուճապային հաջորդ քայլերի վերաբերյալ:
«Անհայտ անձինք հորդորել են հեռանալ տարածքից, խփել հեռախոսին նկարելու ընթացքում, խլել այն։ Տարածքում եղել է նաև ոստիկան, որը չի միջամտել»,- ասվում է ՔՈ-ի հայտարարությունում:
«Սասնա ծռեր»-ն ու «Ազգային առաջընթաց»-ը միացել են ՔՈ-ի նախաձեռնությանը
ՀՅԴ նախընտրական ծրագրի՝ արտաքին քաղաքականությանը վերաբերող հատվածում ոչինչ չկա Ռուսաստանի, Եվրամիության, ԱՄՆ-ի և այլ աշխարհաքաղաքական կենտրոնների, ինչպես նաև Իրանի հետ հարաբերությունների վերաբերյալ:
Շարմազանովը նշել է, որ այսօրվա Հայաստանը ինքը նմանեցնում է 30-ականների Գերմանիային՝ Նիկոլ Փաշինյանը Հիտլերն է, իսկ ԱԱԾ-ն՝ Գեսստապոն:
«Հետք»-ը ներկայացնում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի՝ արտաքին քաղաքականությանն առնչվող հատվածները:
Մարուքյանը հայտարարել է, որ «Լուսավոր Հայաստան»-ի դեմ այլանդակ, սև քարոզչություն է իրականացվում:
Մարուքյանի համոզմամբ՝ պետք է կառուցել այնպիսի պետություն, որը հեղափոխության կարիք չունենա:
Նիկոլ Փաշինյանը հայարարեց, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդիները ծառայել են պաշտպանության նախարարության վարչական շենքում, ոչ մի գիշեր չեն անցկացրել զորամասում:
Նիկոլ Փաշինյանը մերժել է Սարգսյանի առաջարկը՝ այն որակելով անտրամաբանական: Ըստ Փաշինյանի բանավեճին պետք է ներկա լինեն առաջադրված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները:
Ըստ Մարուքյանի՝ «Լուսավոր Հայաստան»-ը ընտրությունների արդյունքներով ակնկալում է լինել երկրորդ քաղաքական միավորը:
Գումարները հիմնականում ուղղվելու են համայնքապետարնների շենքերի վերանորոգմանը, մանկապարտեզների կառուցմանն ու վերանորոգմանը, ներհամայնքային ճանապարհների բարեկարգմանը, ջրագծերի նորոգմանը, գիշերային լուսավորությունների անցկացմանը և այլն:
Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունը նախատեսում է երեք տարվա ընթացքում ստեղծել 110 նոր աշխատատեղ` 1,2 մլն դրամ միջին աշխատավարձով:
Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ երկրի տնտեսական զարգացման վերաբերյալ իր գլխավորած կառավարություն ռազմավարությունը մնում է նույնը՝ աշխատանքի խրախուսումը, քանի որ երկար տարիներ, ըստ Փաշինյանի, Հայաստանում խրախուսվել է աղքատությունը:
Նախկին վարչապետը երկու տարվա ազատազրկման է դատապարտվել ծառայողական դիրքի չարաշահմամբ 600 հազար դոլար արժողությամբ «Մերսեդես-Բենց» մակնիշի զրահապատ մեքենա ձեռքբերելու համար:
Ուրցաձոր համայնքը 1999 թվականից ղեկավարող Ռաֆիկ Անդրեասյանը հոկտեմբերի 10-ին հրաժարական տվեց՝ պայմանավորված գյուղում մի քանի օր շարունակ տեղի ունեցող բողոքի ակցիաներով:
Քևին Օքսուզի նկատմամբ քրեական հետապնդում են ցանկացել իրականացնել նաև Թուրքիայում: Օքսուզը կասկածվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության» (FETÖ) համար աշխատելու մեջ:
«ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարը և բանակցությունների մեկնարկը կապիտուլյացիա է ահաբեկչության առաջ: Հիմա մենք որպես պետություն գնում ենք կարճաժամկետ խաղաղություն, և վճարելու ենք ազգային անվտանգությանը հասված երկարաժամկետ վնասով»,-նշել է հրաժարական տված նախարարը:
Վերջին տվյալներով իսրայելա-պաղեստինյան փոխադարձ հրթիռակոծումների հետևանքով զոհվել է 5 մարդ, որից 4-ը Գազայի բնակիչներ, 1-ը իսրայելական Աշկելոն քաղաքի բնակիչ:
«ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը չի ասում, թե որ ընտրակարգն է ավելի լավը կամ վատը, կլինի համամասնական, մեծամասնական, թե ռեյտինգային, ինչպես ձեր երկրում է: Ընտրություններում ամենակարևորն այն է, որ ժողովուրդը իր ձայնը արտահայտի»- նշեց Գաչեկը:
Չեմպիոնի կոչումը այս քաշային կարգում նվաճեց վրացի ծանրորդ, օլիմպիական չեմպիոն, ռեկորդակիր Լաշա Տալախաձեն:
Հրում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը մրցակցությունից դուրս էր, նա նախ 230 կիլոգրամանոց ծանրաձողը բարձրացրեց, ապա գլխավերևում պահեց 240 կիլոգրամը՝ սահմանելով և՛ երկամարտի (435) և՛ հրում վարժությունում աշխարհի ռեկորդ:
Նոյեմբերի 2-ին Յուրի Խաչատուրովն ազատվել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2017 թվականի մայիսի 2-ից:
Քևին Օքսուզը ԱՄՆ-ում մեղադրվում է ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովից փաստացի նյութերը կեղծելու միջոցով թաքցնելու և ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովին կեղծ հայտարարագիր ներկայացնելու /4 դրվագ/ մեջ:
ՀԱՊԿ կայքը նշում է, որ հաստատված կարգի համաձայն՝ հայկական կողմի նախաձեռնությամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից Յուրի Խաչատուրովի վաղաժամկետ հետկանչման գործընթացն ավարտվել է:
Վարչապետի պաշտոնակատարը համոզմունք հայտնեց, որ երբ կառավարությունը լուծի «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի շենքը երկու մետր տեղափոխելու հարցը, շղթայաբար կլուծվի նաև մյուս տարածքների խնդիրը:
«Կառավարության նախնական մտադրություն այն է, որ մենք հարկային օրենսդրության փոփոխության արդյունքում սահմանենք 23% համահարթ եկամտահարկ՝ պայմանով, որ առաջիկա 5 տարվա ընթացքում մենք այս ցուցանիշը կիջեցնենք մինչև 20% էլի բոլորի համար»:
Հավաքագրվել է 120 միլիարդ 751 միլիոն դրամ:
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Հայաստանում գործող 188 փոքր հէկ-երից 150-ում ստուգումներ են կատարվել, և պարզվել է, որ նրանցից 95%-ում ջրաչափ տեղադրված չի եղել՝ չնայած օրենքի պահանջին:
Բոլոր 28 ընտրատեղամասերի ձայների հաշվարկի նախնական արդյունքներով՝ Սևակ Միքայելյանի օգտին քվեարկել է 10 681 քաղաքացի կամ քվեարկության մասնակիցների ընդհանուր թվի 65,68%-ը:
Ընդհանուր առմամբ Հրազդանում ընտրելու իրավունք ուներ 44 154 քաղաքացի, որոնցից ընտրությանը մասնակցել է 16 259-ը կամ քվեարկության իրավունք ունեցողների 36.82%-ը:
Այս տեղամասը աչքի ընկավ նաև օգնողների բարձր ցուցանիշով։ 69 քաղաքացի կամ քվեարկության մասնակիցների 6.5 տոկոսը այստեղ ընտրությունը կատարել է օգնողների միջոցով։
Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի ընտրություններից, պատգամավորը պատասխանեց՝ քվեատուփերը բացենք, ակնկալիքները կերևա։
Ընտրատեղամասից դուրս գալուց հետո Սևակ Միքայելյանը սկզբում չէր ցանկանում խոսել լրագրողների հետ, սակայն, այնուամենայնիվ, որոշ մեկնաբանություններ տվեց։
Կոտայքի մարզի դատախազությունը Հրազդանի 26/14 ընտրատեղամասում կատարվածի վերաբերյալ «Հետք»-ի հրապարակումն ուղարկել է քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն:
26/14 ընտրատեղամասում ժամը 10:20-ի դրությամբ գրանցված 1881 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 203 քաղաքացի, որոնցից 16 քվեարկել են օգնողների միջոցով։
Քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է երկու թեկնածու՝ 25-ամյա Սևակ Միքայելյանն ու 24-ամյա Լևոն Ստեփանյանը:
Կառավարության ղեկավարը շեշետեց, որ իր համար ընդունելի չէ ցանկացած խնդրի առկայության դեպքում ճանապարհ փակելու տարբերակը:
Վարչապետի պաշտոնակատարը նշեց նաև, թե ինչ հանձարարություններ է տվել նորանշանակ մարզպետին:
Վարչապետի պաշտոնակատարն ասաց՝ իր հայտարարությունը չի նշանակում, որ նախկինում օլիգարխ եղած կամ կոչված մարդիկ դադարել են գոյություն ունենալուց: Ըստ Փաշինյանի նրանց կարգավիճակն է դադարել գոյություն ունենալ:
Դժվար է ասել՝ գործող կառավարությունը այսուհետ ինչ եղանակով կիրականացնի քառօրյա պատերազմին մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուսման վարձի մասնակի փոխհատուցման գործընթացը՝ հաշվի առնելով ՀԵՀ-ի նկատմամբ գործող կառավարության վերաբերմունքը: