
Նիկոլ Փաշինյան. «Հայաստանում օլիգարխներ գոյություն ունեն, բայց նրանց կարգավիճակը դադարել է գոյություն ունենալուց»
Կապանում ի աջակցություն քաղաքապետի թեկնածու Նարեկ Բաբայանի կազմակերպված հանրահավաքի ժամանակ ելույթով հանդես եկավ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ով անդրադարձավ նախօրեին իր հնչեցրած այն մտիքն, որ Հայաստանում այլևս օլիգարխներ չկան: Գործադիրի ղեկավարը շեշտեց, որ օլիգարխիա նշանակում է քչերի իշխանություն, իսկ օլիգարխը՝ քչերի իշանության ներկայացուցիչ:
«Ասելով, որ Հայաստանում չկա օլիգարխիա և չկան օլիգարխներ, ես ասում եմ, որ Հայաստանում քչերի իշխանությունը այլևս տապալված է և Հայաստանի Հանրապետությունում հաստատված է շատերի, այսինքն՝ ժողովրդի իշխանությություն»,- նշեց Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարն ասաց՝ իր հայտարարությունը չի նշանակում, որ նախկինում օլիգարխ եղած կամ կոչված մարդիկ դադարել են գոյություն ունենալուց: Ըստ Փաշինյանի նրանց կարգավիճակն է դադարել գոյություն ունենալուց:
«Հայաստանում չի կարող լինել մի մարդ, որ մտածի, թե ինքը ուժեղ է ժողովրդից, որ մտածի, թե իր իշխանությունը ավելի ուժեղ է ժողովրդի իշխանությունից, պետական իշխանությունից»,- ասաց կառավարության ղեկավարը:
Օլիգարխների թեման ավարտելուց հետո Նիկոլ Փաշինյանը կոչ արեց կապանցիներին կիրակի օրը գնալ ընտրատեղամասեր և քվեարկել քաղաքապետի թեկնածու Նարեկ Բաբայանի օգտին:
Մեկնաբանել