
Դատախազությունը «Հետք» -ի հրապարակումն ուղարկել է քննչական կոմիտե՝ նյութեր նախապատրաստելու
Կոտայքի մարզի դատախազությունը Հրազդանի 26/14 ընտրատեղամասում կատարվածի վերաբերյալ «Հետք»-ի հրապարակումն ուղարկել է քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն՝ նյութեր նախապատրաստելու։ Այս մասին «Հետք»-ին հայտնեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ Հրազդանի 26/14 ընտրատեղամասում օգնողը միայնակ մտել էր քվեախուց ու քվեարկել և՛ իր փոխարեն, և՛ օգնության կարիք ունեցողի։ Կատարվածի մասին տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում ոչինչ չէր նշվել։
Հրազդանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ինքնաառաջադրված Սևակ Միքայելյանն ու անկուսակցական, ինքնաառաջադրված Լևոն Ստեփանյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել