«Արարատ-ճանշին» ՍՊԸ-ի սեփականատերը Ստեփան Վարդանյանն է։ Նա Արարատ համայնքի ավագանու նախկին անդամ Սամվել Վարդանյանի եղբայրն է։
2021 թվականին Կապանի համայնքապետարանը սեղմված բնական գազի մատակարարման նպատակով պայմանագիր է կնքել «Գրիգ-Բիզնես» ՍՊԸ-ի հետ։ Ընկերության սեփականատերը Գրիգորի Փարսյանն է՝ համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի եղբայրը։
2025 թվականի հունվարին Հրազդանի համայնքապետարանը սեղմված բնական գազ ձեռք բերելու համար պայմանագրեր է կնքել «Լարգո-Վինչ» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 54 մլն 85 հազար դրամ։
«Լոռշին» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2023 թվականի հունվարին՝ նշված մրցույթում հաղթելուց կես տարի առաջ։ Այս ընկերության հիմնադիրը և միակ սեփականատերը Վահագն Պապիկյանն է՝ Լոռի Բերդի համայնքապետի առաջին տեղակալ Վահրամ Պապիկյանի եղբայրը։
Համաձայն պայմանագրում առկա տեխնիկական բնութագրի՝ Արտակ Գևորգյանը պետք է Շնող և Քարկոփ բնակավայրերում տեղադրեր 50 աղբարկղ՝ 43-ը Շնողում, 7-ը՝ Քարկոփում։ Մեկ տարի շարունակ շաբաթական չորս անգամ պետք է իրականացվեր աղբահանություն։
Մենք Մարտիկ Մաթոսյանին խնդրեցինք մեկնաբանել՝ արդյոք իր քաղաքական կապերն օգնել են պետական գնումներում հաղթելու համար։ Մաթոսյանը հերքեց, թե իր կապերն ազդեցություն են ունեցել մրցույթների ելքի վրա և ասաց, որ այստեղ շահերի բախում չի տեսնում։
Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանի եղբոր ընկերությունը մարզի դպորցներին տարիներ շարունակ միլիոնավոր դրամների գրենական պիտույքներ է մատակարարում։
Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ընտանիքին պատկանող «Սիսիան-Շիկ» ՓԲԸ-ն ուզում է շահագործել Սիսիանի մոտակայքում՝ Հացավանի ավազակոպճագլաքարային խառնուրդի հանքավայրը բաց եղանակով: Այդ նպատակով ընկերությունը Շրջակա միջավայր
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանի ընկերությունները շարունակում են առանց մրցույթների գումարներ ստանալ պետական բյուջեից և ծրագրեր իրականացնել հայրենի մարզում և համայնքում: