HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆինլանդիայի արտաքին առևտրի և զարգացման նախարարի հետ

Նոյեմբերի 11-ին Անթալիայում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի արտաքին առևտրի և զարգացման նախարար Վիլլե Տավիոյի հետ։ Այս մասին հաղորդում է ԱԳՄԱՆ մամուլի ծառայությունը։

«Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցեր՝ ընդգծելով երկկողմ քաղաքական երկխոսության դրական դինամիկան տնտեսական ոլորտում գործնական արդյունքներով ամրապնդելու փոխադարձ հետաքրքրվածությունը։

Անդրադարձ է կատարվել առևտրաշրջանառության ծավալների ավելացման, փոխադարձ ներդրումների խրախուսման, գործարար շրջանակների միջև շփումների ակտիվացման և հայկական արտադրանքի արտահանման շուկաների դիվերսիֆիկացման հնարավորություններին։ Այս համատեքստում դրական է գնահատվել հայկական արտադրանքի նկատմամբ ԵՄ առևտրային ինքնավար միջոցների կիրառումը: 

Այս համատեքստում կարևորվել է երկու երկրների առևտրի և ներդրումների խթանման կառույցների, մասնավորապես՝ «Էնթերփրայզ Արմենիայի» և «Բիզնես Ֆինլանդիա» գործակալության, ինչպես նաև գործարար միավորումների միջև համագործակցության զարգացումը՝ համատեղ նախաձեռնությունների և գործարար կապերի ընդլայնման նպատակով։

Արարատ Միրզոյանը և Վիլլե Տավիոն մտքեր են փոխանակել տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության, էներգետիկ դիմակայունության, լոգիստիկայի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության հնարավորությունների շուրջ։

Զրուցակիցները կարևորել են նաև Հայաստան-Հյուսիսային և բալթյան երկրների ութնյակ (NB8) ձևաչափով համագործակցության զարգացումը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter