HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկաններ ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել

ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է, որ նոյեմբերի 10-ին Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բերդ քաղաքի 39-ամյա բնակիչը ապօրինի պահում է զենք-զինամթերք։

«Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել է, որ ոստիկանների տեղեկությունը հավաստի է։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ 39-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են ինքնաձիգի 8 պահեստատուփ՝ լիցքավորված ընդհանուր 162 փամփուշտով, և սվին-դանակներ։

Նույն օրը Տավուշի բաժնում գրանցվել է նաև զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք։

Պառավաքար գյուղի 36-ամյա բնակիչը բացատրական աշխատանքի արդյունքում բաժին է ներկայացրել որսորդական ողորկափող հրացան, երկու նռնակ՝ պայթուցիչներով, և տարբեր տեսակի 169 փամփուշտ։ 

 Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք է գրանցվել նաև Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի 2-րդ վաշտի պարեկների բացատրական աշխատանքի արդյունքում։ 

Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ զինամթերք է թողել Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող ենթակայանի մոտ՝ քարի տակ։ Պարեկները նշված վայրում հայտնաբերել են «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ և 40 փամփուշտ։

Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter