Անթալիայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը
Անթալիայում ընթացող COP31 - Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Տեղեկությունը փոխանցում է Կառավարության մամուլի ծառայությունը։
«Զրուցակիցները կարևորել են Երևանում օրերս անցկացված Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստում ձեռք բերված պայմանավորվածություններն ու դրանց արդյունավետ իրականացումը:
Կողմերն ընդգծել են երկկողմ բարձր մակարդակի հանդիպումների ինտենսիվ բնույթը և համոզմունք հայտնել, որ դրանք նպաստում են ՀՀ-ԻԻՀ կապերի ընդլայնմանը տարբեր ուղղություններով:
Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Տե՛ս նաև։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել