HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչ. ՆԳՆ ոստիկանություն

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները նոյեմբերի 6-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Էջմիածին քաղաքի 54 և 63 տարեկան երկու բնակիչ պահում և իրացնում են թմրամիջոց, նաև այդ օրը պատրաստվում են ինչ-որ մեկին թմրամիջոց իրացնել։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

«Արմավիրի մարզի գումարտակի պարեկների հետ ձեռնարկած միջոցառումների արդյունքում նշված անձինք Զորավար Անդրանիկի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և «Լեքսուս» մակնիշի մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել են Վաղարշապատի բաժին։ Մեքենայի ակնհայտ տեսանելի հատվածում կար թմրամիջոցի նմանվող զանգվածով երկու փաթեթ։

«Լեքսուս» մակնիշի մեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք, իսկ ձերբակալվածները՝ նախաքննական մարմին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ մեքենայում հայտնաբերվել է 92 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։ Կատարվում է նախաքննություն»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter