14 մարդ տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել է: Նրանցից երեքի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Կանադայի ոստիկանության տվյալներով ավտոբուսում եղել է 28 մարդ:
Ցուցակում հատնյված անձանց և ընկերությունների ամերիկյան հաշիվները կսառեցվեն, իսկ ԱՄՆ-ի քաղաքացիներին և ընկերություններին կարգելվի նրանց հետ գործարք անել:
ՔԶԱԿ-ի գործադիր խորհրդի նիստում Ռուսաստանը Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործը համատեղ հետաքննելու նախաձեռնությամբ էր հանդես եկել, սակայն քվեարկությամբ ՌԴ-ին չի հաջողվել ստանալ ձայների 2/3-ը, ինչի հետևանքով առաջարկը չի ընդունվել:
Դեռևս հայտնի չէ՝ արդյող պայթոյւնը ուղղվա՞ծ է եղել լրագրողի դեմ: Սեադ Սադիչկովիչը հայտնի է կոռուցպիայի և կազմակրպվա հանցավորության մասին իր հետաքննություններով:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից առաջարկվող բարեփոխումները նախատեսում են մրցակցություն ստեղծել երկաթուղային ոլորտում, ինչպես նաև վերացնել SNCF-ի աշխատակիցներին տրված արտոնությունները:
Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտաարել է, որ ՌԴ արտգործնախարարությունը Պուտինից հանձնարարություն է ստացել նախագահների հանդիպումը կազմակերպելու համար:
Եթե նախորդ ամիս հայ գրոսմայստերը 2797 վարկանիշային միավորով 5-րդն էր, ապա հիմա 2767 միավորով նահանջել է 12-րդ հորիզոնական: Այսպիսի ցածր դիրքում Արոնյանը վերջին անգամ հայտնվել էր 2008 թվականի հուլիսին:
Ըստ Իսրայելի բանակի՝ պաղեստինյան կողմից բախումներին մասնակցել է մոտ 30 հազար մարդ և կրակ է բացվել միայն ագրեսիվ վարք դրսևորած ցուցարարների ուղղությամբ, ովքեր քարեր և Մոլոտովի կոկտեյլներ են նետել իսրայելցի զինվորների վրա: Հաղորդվում է, որ տուժածներրի...
Կարաբոբո նահանգի գլխավոր դատախազ Տարեկ Սահաբը նշել է, որ զոհերի մեծ մասը կալանավորվածներ են, սակայն զոհվել է նաև երկու կին, որոնք ոստիկականակն բաժանմունք էին եկել տեսակցության:
Ամբողջ մրցաշարի ընթացքում Լևոն Արոնյանը ընդամենը 1 հաղթանակ տարավ՝ 4- րդ տուրում սև խաղաքարերով առավելության հասնելով Սերգեյ Կարյակինի նկատմամբ: 14 տուրերում Արոնյանը կրեց 6 պարտություն, ևս 7 անգամ էլ հաշտություն կնքեց մրցակիցների հետ:
ԱՄՆ-ի հետ միասին ռուս դիվանագետների արտաքսման մասին են հայտարարել նաև Կանադան, Գերմանիան, Ֆրանսիան և Լեհաստանը: Այս երկրները կարտաքսեն 4 դիվանագետի: Ուկրաինան կարտաքսի 13, իսկ Իտալիան 2 ռուս դիվանագետի:
ՌԴ ՆԳՆ-ն ընդգծում է, որ 64 զոհերից հաջողվել է պարզել ընդամենը 17-ի ինքնությունը: Հայտանբերված մյուս դիերի ինքնությունը ճանաչելու համար գենետիկական փորձաքննություն է անհրաժեշտ:
Գործող նախագահ Վլադիմիր Պուտինը ռեկորդային ցուցանիշով վերընտրվել է նախագահի պաշտոնում՝ ստանալով ձայների 76,69%-ը: Նրա օգտին քվեարկել է 56 միլիոն 430 հազար 712 ընտրող:
Այս տարվա փետրվարի վերջին և մարտի սկզբին մի քանի կին լրագրողներ հայտարարել էին, որ Լեոնիդ Սլուցկին սեռական բռնություն է գործադրել իրենց նկատմամբ: Որպես ապացույց՝ ներկայացվել էր նաև BBC-ի ռուսական ծառայության լրագրող Ֆարիդա Ռուստամովայի և Լեոնիդ...
63-ամյա Սարկոզին ամբողջովին հերքել է իրեն առաջադրված մեղադրանքները՝ նշելով, որ «այդ մեղադրանքները իր կյանքը դժոխք են դարձնում»:
The New York Times-ը գրել էր, որ Cambridge Analytica ընկերությունը հավաքել է Facebook-ի ավելի քան 50 միլիոն օգտատիրոջ տվյալները, որպեսզի նրանց քաղաքական նախասիրությունների վերլուծություն կատարի։ Cambridge Analytica-ի մշակած ալգորիթմը թույլ էր տալիս օգտատերերին ուղարկել քաղաքական...
Սարկոզիին մեղադրում են 2007 թվականի նախագահական ընտրություններում Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆիից անօրինական ֆինանսական աջակցություն ստանալու մեջ։
Սլովակիայի արդեն նախկին վարչապետի հրաժարականը պայմանավորված է երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամով, ինչի պատճառը սլովակ հետաքննող լրագրող Յան Կուցիակի սպանությունն էր:
Տուժածների մեծ մասը օտարերկրյա քաղաքացիներ են, որոնցից 4-ը՝ Ռուսաստանի, 1-ական՝ Ուկրանիայի և Շվեդիայի: Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական ապահովության նախարար Դավիդ Սերգեենկոյի խոսքերով՝ տուժածներից 8-ը դիմել են բժշկական օգնության,...
Մարտի 4-ին Մեծ Բիտինիայի համար լրտեսություն անելու մեջ մեղադրված Սկրիպալն ու նրա դուստրը հայտանբերվել էին Սոլսբերիի կենտրոնում անգիտակից վիճակում: Բուժզննումից հետո պարզ էր դարձել, որ վերջիններս թունավորվել են նյարդապարալիտիկ գազով: Այս իրադարձությունը...
Անգելա Մերկելի ընտրությամբ ավարտվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատմության ընթացքում կառավարության ձևավորման ամենաերկարատև գործընթացը, որը շարունակվեց 171 օր: Կառավարություն կձևավորեն Քրիսոտենա-դեմոկրատական միության (ՔԴՄ), Քրիստոնեա-սոցիալիստական...
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ազատվել է աշխատանքից: Միացյալ նահագների արտաքին քաղաքաական գերատեսչությունը այսուհետ կգլխավորի Կենտրոնական հետախուզական վաչության արդեն նախկին ղեկավար Մայք Փոմփեոն:
«Ես ինձ վրա զգում մեր կոալիցիոն գործընկերների հայացքները և կարծում եմ, որ ամեն ինչ պետք է անեմ, որպեսի իրավիճակը կայուն լինի: Ահա թե ինչու եմ որոշել հրաժարական տալ»,- մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Ռոբերտ Կալինյակը:
BBC-ն հայտնում է, որ օդանավում եղել է 71 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 4 անդամները: Դեռևս տեղեկություններ չկան զոհերի կոնկրետ թվի մասին, սակայն նեպալական տարբեր լրատվամիջոցներ հաղորդում են մինչև 50 զոհի մասին: Մոտ երկու տասնյակ մարդ տարբեր վնասվածքներով...
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը իր կարիերայում 5-րդ անգամ կփորձի պայքարել աշխարհի չեմպիոնին մարտահրավեր նետելու հնարավորության համար: Նախորդ 4 դեպքերում 35-ամյա գրոսմայստերը անհաջողության էր մատնվել:
Ռուսաստանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ օդանավը չի հասել ավիաբազայի թռիչքուղուն և բախվելով գետնին՝ կործանվել է Հմեյմիմից 500 մետր հեռավորության վրա: Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 14:00-ին:
Ընտրությունների նախնական արդյունքներից արդեն պարզ է դարձել, որ Իտալիայում մոտակա տարիներին իշխելու են Եվրամիության դեմ հանդես եկող քաղաքական ուժերը, քանի որ թե՛ աջ կենտրոնամետները, թե՛ 2009 թվականին բլոգեր Բեպե Գրիլոյի հիմնած «Հինգ աստղի շարժումը»...
Վադալաները և Պետրո Կատրոպան կապեր են ունեցել իտալական «Նդրանգետա» ('Ndrangheta) հանցավոր խմբի հետ, որի գործունեությությունը, մինչև իր մահը, Յան Կուցիակը հետաքննում էր:
Շախմատի համաշխարհային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների դասակարգման աղյուսակը՝ մարտ ամսվա դրությամբ: Ըստ թարմացված տվյալների՝ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը, ինչպես և նախորդ ամիս, շարունակում է եզրափակել լավագույն հնգյակը,...
Յան Կուցիակը աշխատում էր Aktuality.sk կայքում: Նրա հետաքննությունների հիմնական թեման Սլովակիայի իշխող կուսակցության հետ առնչություններ ունեցող գործարարների հարկային խարդախություններն էին:
Ընկերությունը հայտարարել է, որ բողոքի ակցիային մասնակցել են աշխատակիցների 1/3-ը: Գործադուլի պատճառով Air France-ը կարողացել է իրականացնել ներքին չվերթների 75, իսկ միջազգային չվերթների 50%-ը:
Ռուսաստանի արտգործնախարարությունը հաստատել է վերջին օրերում ռուսական և միջազգային մամուլում շրջանառվող այն լուրերը, ըստ որոնց՝ Սիրիայում կան Ռուսաստանի և ԱՊՀ երկրների վիրավորված մի քանի տասնյակ քաղաքացիներ, ինչպես նաև զոհեր: Այնուամենայնիվ...
Իրանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ կործանված ինքնաթիռում հայեր կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չկան: Այս մասին թվիթերյան իր էջում գրառել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Իսրայելական ոստիկանությունը կարծում է, որ բավականաչափ ապացույցներ կան մեղադրանք ներկայացնելու երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուին կոռուպցիայի և խարդախության հատկանիշներով:
Կրակոցներ արձակողը դպրոցի նախկին աշակերտ Նիկոլաս Կրուզն է եղել, ով դպրոցից հեռացվել էր կարգապահական խախտումների համար:
Շախմատի համաշխարհային ֆեդերացիային (ՖԻԴԵ) սպասարկող շվեյցարական UBS բանկը պատրաստվում է փակել կազմակերպության հաշիվները: UBS-ը այսպիսի որոշում է կայացրել, որովհետև ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը գտնվում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության պատժամիջոցների...
Տյուրիկովայի խոսքով՝ այս տարվա հունվարի մի քանի շաբաթների ընթացքում «Сбербанк»-ի տարբեր ստորաբաժանումներում գումարների ներհոսքը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է երեք անգամ: Գումարի հստակ չափը Տյուրիկովան չի նշել, սակայն...
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է զոհվածների ցանկը, որում կա հայկական ազգանունով երկու մարդ՝ երկրորդ օդաչու Гамбарян Сергей և ուղևոր Севоян Варсик:
Գործընկերները տարաձայնություններ են ունեցել բիզնեսի հետագա գործունեության և կառավարման շուրջ ունեցած մոտեցումների վերաբերյալ: Այդ պատճառով նրանք որոշել են առանձին-առանձին զբաղվել իրենց նախագծերով:
Իսրայելական բանակի ներկայացուցիչ, փոխգնդապետ Յոնաթան Կոնրիկուսի խոսքերով՝ Իրսյաելի տարածքում հայտնաբերվել էր իրանական անօդաչու թռչող սարք՝ արձակված Սիրայի տարածքից: Դրանից հետո Իսրայելի ռազմաօդային ուժերը գրոհել են Սիրայի «իրանական օբյեկտները»:
Կարո Մանուկյանը հունվարի 29-ին աշխատանքի վերականգնման և հարկադիր պարապուրդի համար վճարելու պահանջով հայց է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան «Լուկաշինի Հունան Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի դեմ:
Ձեռնարկատերերը խնդրում են ստուգել նրանց քրեական հետախուզման օրինականությունը, և եթե ընթացակարգային խախտումներ չհայտնաբերվեն, դիտարկել նրանց՝ հայրենիք վերադառնալու հնարավորութունը՝ «պատճառված վնասի կամավոր փոխհատուցման և անհրաժեշտ ընթացակարգային...
Տենյուխը նշել է, որ պատրաստ է եղել Ղրիմի համար պատերազմ մղել Ռուսաստանի դեմ, սակայն Ուկրանիայի ազգային անվտանգության և պաշտանության խորհուրդը որոշել է առանց դիմադրության զորքերը դուրս հանել թերակղզուց, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մերկելի խոսքերով՝ կոալիցիոն համաձայնագրի կնքումը կարող է լավ հիմք հանդիսանալ կայուն կառավարության ձևավորման համար: Մարտին Շուլցն էլ ընդգծել է, որ համաձայնությունը «մեծ մասամբ սոցիալ-դեմոկրատական ձեռագիրն է կրում իր մեջ»:
Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում տեղ գտած հրամանի տեքստում, որը մեջբերում է AzerTag պետական լրատվական գործակալությունը, նշված չէ որոշման պատճառը: Նախկինում սպասվում էր, որ Արդբեջանի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2018 թվականի հոկտեմբերի...
«Պաշտպանության նախարարի անունով նամակ գրեցի՝ խնդրելով թույլատրել ինձ զորակոչվել բանակ: Չէի ցանկանում հետ ընկնել: Դիմումս չմերժվեց, և հիմա այստեղ եմ: Ինձ շատ առողջ եմ զգում: Տանն էլ ինձ համար սպորտով էի զբաղվում: Էնպես որ ամեն ինչ նորմալ է»,- ասում...
2018 թվականի ընթացքում սա Լևոն Արոնյանի առաջին տիտղոսն էր միջազգային խոշոր մրցաշարում:
Ձմեռային զորակոչի վերջին օրը վիճակահանությանը մասնակցում էին նաև երկվորյակներ Նարեկը և Արեգը: Երկուսն էլ քչախոս էին, սակայն Նարեկը պատասխանեց մի քանի հարցի: Ասում է, որ յուրահատուկ զգացողություն է եղբոր հետ զինծառայության մեկնելը:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը, նախորդ ամսվա համեմատ, նահանջել է մեկ հորիզոնականով և այժմ զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 5-րդ հորիզոնականը՝ 2797 վարկանիշային միավորով: