Այդ հանդիպմանը հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են, որ բանակցությունների վերջնական նպատակը Հայաստանի ու Թուրքիայի միջև լիարժեք կարգավորումն է, ինչպես պայմանավորվել էին Մոսկվայում իրենց առաջին հանդիպման ընթացքում։
Նրանք մտքեր են փոխանակել այդ կապակցությամբ համատեղ հնարավոր կոնկրետ քայլեր ձեռնարկելու շուրջ և վերահաստատել իրենց համաձայնությունը՝ գործընթացը շարունակելու առանց նախապայմանների:
Հայաստանում թուրքական ապրանքների արգելքի ընթացքն ու ավարտը բավականին անհաջող էին։ Ընթացքում պետությունը տեր չկանգնեց ոչ իր որոշմանը, ոչ էլ խթան հանդիսացավ, որ տեղական արտադրողը զարգանա»