Թբիլիսիի ոստիկանությունը դարձյալ ջրցան մեքենաներ ու արցունքաբեր գազ է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ, որոնք հավաքվել էին Ռուսթավելի պողոտայում գտնվող Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ և փորձում էին մուտք գործել այնտեղ։
ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը լքում է իր պաշտոնը, որտեղ նա կատարում էր այդ երկրի արտաքին քաղաքական գլխավոր գերատեսչության մամուլի քարտուղարի գործառույթները։
Ուկրաինայի զինվորականներին սպառազինության լրացուցիչ մատակարարումները հանդիսանում են Ստոկհոլմում ԵՄ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման օրակարգի գլխավոր հարցերից մեկը։
Փետրվարին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի տնտեսական վնասը կարող է գերազանցել 100 միլիարդ ԱՄՆ դոլարը։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավար Լուիզա Վինտոնը առցանց ճեպազրույցի ժամանակ։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում քննարկվել է Ուկրաինային աջակցության հարցը։ Այդ մասին ասված է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսի հետ հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը պատասխանել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի մեկնաբանություններին։
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը ժամանել է Կիև։ Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ մարտի 7-ի երեկոյան նա մեկնել էր Լեհաստան և մարտի 8-ի գիշերը ժամանել ուկրաինական մայրաքաղաք։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ուկրաինական գերությունից 90 ռուսաստանցի զինվորականի վերադարձի մասին։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրությանը։
Ռուսական ուժերը, հավանաբար, գրավել են Բախմուտի արևելյան հատվածը մարտի 7-ին այս շրջանից Ուկրաինայի զինված ուժերի «վերահսկելի դուրսբերումից» հետո։ Այդ մասին նշվում է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) նոր տեղեկագրում։
Վրաստանում այս գիշեր իրավիճակը խիստ լարված է եղել։ Տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել Թբիլիսիի փողոցներ իրենց դժգոհությունն արտահայտելու խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրենսդրական նախագծերի մեկի վերաբերյալ։
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ Կիևը կատարել է Եվրոպական միությանն անդամակցելու բոլոր հանձնարարականները և պատրաստ է սկսել միությանն անդամակցության բանակցությունները։ Այդ մասին փոխանցում է nv.ua-ը։
Այդ մասին CNN-ին անանունության պայմաններում պատմել է Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական պաշտոնյաներից մեկը։
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Չժոն զգուշացրել է, որ իր երկիրը կձեռնարկի «անհապաղ և ճնշող գործողություններ»՝ ընդդեմ ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի։
Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը կհավակնի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին այն դեպքում, եթե չվերընտրվի Եվրոպական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում։ Այդպիսի պնդմամբ երեքշաբթի օրը հանդես է եկել իտալական la Repubblica-ն։
Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ ընդդիմության միասնական թեկնածուն կլինի քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության 74-ամյա առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն:
Միացյալ Նահանգները տեղեկացված է Լեռնային Ղարաբաղում վերջին զինված միջադեպի վերաբերյալ և հակամարտության կողմերին երկխոսության ու դիվանագիտության կոչ է անում։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
ՆԱՏՕ-ն մտահոգություն է հայտնել նախօրեին Արցախում տեղի ունեցած զինված միջադեպի վերաբերյալ, որի հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ։ Այդ մասին գրառում է արել Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
Եվրամիությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել զսպվածության, որպեսզի կանխարգելվի Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի ապակայունացումը։
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել Ադրբեջանին և Հայաստանին տրամադրվող աջակցությունը խաղաղության պայմանագրի ստորագրման նպատակով։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի Բաքվում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարության Կովկասում բանակցային գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Ռուսաստանը լրջորեն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում լարվածության սրմամբ և կողմերին զսպվածության կոչ է անում։ Այդ մասին նշվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ, որը տարածվել է այսօր՝ մարտի 6-ին։
Չինաստանը 2023 թվականին 7,2 %-ով կմեծացնի բանակի ֆինանսավորումը՝ հասցնելով մինչև 1553,7 միլիարդ յուանի (մոտ 224,8 միլիարդ ԱՄՆ դոլար)։ Այդ մասին գրում է Газета.ру-ն՝ հղում անելով Չինաստանի պետական խորհրդի տարածած հայտարարությանը։
ՄԱԿ-ի անդամ ավելի քան 100 երկիր հավանություն է տվել Բաց ծովի մասին պայմանագրին, որով նախատեսվում է Համաշխարհային օվկիանոսի այն հատվածների պահպանությունը, որոնք գտնվում են տարբեր երկրների տարածքային ջրերի սահմաններից դուրս։ Այդ մասին գրում է BBC-ն։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հայկական և ադրբեջանական զինուժի միջև զինված բախում է տեղի ունեցել Շուշիի շրջանում։ Ըստ այդ երկրի պաշտպանական գերատեսչության տվյալների՝ երկու կողմերից կան զոհեր և վիրավորներ։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ իր երկիրը սպառազինություն չի մատակարարում ոչ Ուկրաինային, և ոչ էլ Ռուսաստանին։
Եվրոպայում ՆԱՏՕ-ի զինված միացյալ ուժերի գերագույն հրամանատար Քրիստոֆեր Քավոլին հայտարարել է, որ Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի կորուստները գերազանցել են 200 000-ը։ Նրա խոսքերը փոխանցում է Der Spiegel-ը։
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է Ուկրաինային 400 միլիոն ԱՄՆ դոլարի օգնության նոր` թվով 33-րդ փաթեթի մասին։ Այդ մասին նշվում է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայք էջում։
Ուկրաինայի զինված ուժերը, հավանաբար, պայմաններ են ստեղծում Բախմուտի որոշ շրջաններից զորքերի վերահսկելի հետ նահանջի համար, որը ռուսական զինուժը փորձում է գրավել 2022 թվականի մայիսից։ Այդ մասին մարտի 3-ի տեղեկագրում գրում են ISW-ի փորձագետները։
Եվրոպական խորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեթսոլան ժամանել է Ուկրաինայի Լվով քաղաք։ Այդ մասին նա գրառում է արել թվիթերյան իր միկրոբլոգում։
ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդու զարմիկը՝ իրավաբան ու քաղաքական գործիչ Ռոբերտ Քենեդի կրտսերը դիտարկում է 2024 թվականի նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրման հնարավորությունը։ Այդ մասին հայտնել է Fox News հեռուստաընկերությունը։
Առնվազն 10 մարդ է մահացել ԱՄՆ-ում արտակարգ եղանակային պայմանների պատճառով։ Այդ մասին հայտնում է CNN հեռուստաընկերությունը։ Ավելի վաղ, Reuters-ը հայտնել էր 9 զոհի մասին։
Լսի՛ր շաբաթվա ամփոփումը, եթե չես հասցնում հետևել լուրերին, բայց ուզում ես տեղյակ լինել երկրում տեղի ունեցող ամենակարևոր իրադարձություններին։
Հունգարիան պլանավորում է Իսրայելում իր դեսպանությունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ։ Ինչպես հայտնում է The Times of Israel-ը, դա արդեն կարող է լինել ապրիլ ամսին։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Թբիլիսին պահպանում է եվրոպական ինտեգրման քաղաքական կուրսը՝ Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական հայտի ներկայացումից մեկ տարի անց։
2035 թվականին Երկրագնդի բնակչության կեսից ավելին կունենա ավելորդ քաշի խնդիր, իսկ բազմաթիվ դեպքերում՝ ճարպակալում, եթե անմիջապես քայլեր չձեռնարկվեն իրավիճակի շտկման ուղղությամբ։
Թուրքիայում ընդդիմադիր վեց կուսակցությունների դաշինքը՝ «Ժողովրդական դաշինքը», արդեն մարտի 6-ին կարող է հայտարարել առաջիկա նախագահական ընտրություններում իր միացյալ թեկնածուի անունը, որը նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար կպայքարի գործող նախագահի հետ։
Հունաստանի Լարիսա քաղաքից ոչ շատ հեռու մարդատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 57-ի։ Այդ մասին հայտնում է հունական Protothema պորտալը։
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասում բանակցային գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն հաջորդ շաբաթ իր առաջին տարածաշրջանային այցը կկատարի Հարավային Կովկաս՝ այցելելով Հայաստան, Ադրբեջան և Վրաստան։
Մարտի 3-ին Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ այդ երկրում նախագահական ու խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 14-ին։ Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ Թուրքիայի նախագահը հայտարարել է խորհրդարանում իր ելույթի ժամանակ։
Ֆինլանդիայի խորհրդարանը հաստատել է Հյուսիսատլանտյան դաշինքին այդ երկրի անդամակցությունը։ Ինչպես հայտնում է ֆիննական Yle.fi կայքը, խորհրդարանի 200 պատգամավորից կողմ է քվեարկել 184-ը, դեմ՝ 7-ը։
Կորոնավիրուսի համավարակի առաջացման պատճառը, ամենայն հավանականությամբ, դարձել է չինական Ուհան քաղաքի լաբորատորիայից արտահոսքը։ Այդ մասին Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ ՀԴԲ տնօրեն Քրիստոֆեր Ռեյը։
Առնվազն 36 մարդ է զոհվել և ևս 66-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Հունաստանում մարդատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պաշտպանության նախարարների խորհրդի նիստը կկայանա մայիսի 25-ին Միսնկում։ Այդ մասին չորեքշաբթի օրը հայտնել է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ընթացքում կիրագործվեն Ռուսաստանի հետ համատեղ մշակված նախաձեռնությունները։
Լսի՛ր շաբաթվա ամփոփումը, եթե չես հասցնում հետևել լուրերին, բայց ուզում ես տեղյակ լինել երկրում տեղի ունեցող ամենակարևոր իրադարձություններին։
Ըստ այդ հաղորդագրության՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ի գիտություն է ընդունել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը պետք է ապահովի անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով։
Եվրամիության երկրները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը։ Այդ մասին հայտնել են ԵՄ-ում Շվեդիայի ներկայացուցչությունը և Եվրոպայում «Ազատություն» ռադիոկայանի խմբագիր Ռիկարդ Յոզվյակը։
Փաստաթուղթը հրապարակվել է այդ երկրի ԱԳՆ պաշտոնական կայքում և վերնագրված է «Ուկրաինական ճգնաժամի քաղաքական լուծման Չինաստանի դիրքորոշումը»։