Կիևը հայտարարել Է Միությանն անդամակցելու ԵՄ բոլոր հանձնարարականների կատարման մասին
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ Կիևը կատարել է Եվրոպական միությանն անդամակցելու բոլոր հանձնարարականները և պատրաստ է սկսել Միությանն անդամակցության բանակցությունները։ Այդ մասին փոխանցում է nv.ua-ը։
«Ուկրաինան կատարել է ԵՄ-ի բոլոր յոթ հանձնարարականները։ Դա ցույց է տալիս մեր վճռականությունն այս տարի անցնելու ԵՄ-ին անդամակցության բանակցությունների մեկնարկին»,- հայտարարել է ուկրաինացի պաշտոնյան։
2023 թվականի փետրվարի 3-ին նախագահ Զելենսկին հայտարարել էր, որ ուկրաինական իշխանությունները մտադիր են, որքան հնարավոր է արագ, սկսել Եվրամիությանն անդամակցության բանակցությունները։ Նա նշել էր, որ ուկրաինական իշխանությունը արդեն սկսել է այս հարցով ապագա բանակցությունների շուրջ աշխատանքը ու սպասում են Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի համապատասխան որոշումներին։ Զելենսկին ընդգծել էր, որ Կիևում իրականացրել են Ասոցացման պայմանագրով ստանձնած պարտավորությունների 72 %-ը։
Ուկրաինան Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակի ստացման հայտ էր ներկայացրել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից մի քանի օր անց՝ փետրվարի 28-ին։ Շուրջ 4 ամիս անց Ուկրաինան և Մոլդովան պաշտոնապես ստացան այդ կարգավիճակը։
Լուսանկարը՝ Adobestock-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել