Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մոլդովայի նախագահին Անկախության օրվա առթիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուին՝ Անկախության օրվա առթիվ:
Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Մոլդովայի Հանրապետության բարեկամ ժողովրդին Մոլդովայի ազգային տոնի՝ Անկախության օրվա առիթով: Մեծապես կարևորում ենք ժողովրդավարական ընդհանուր արժեքների և բարեկամության վրա հիմնված մեր երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումն ու փոխշահավետ համագործակցության ընդլայնումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ ի նպաստ մեր երկու ժողովուրդների բարօրության:
Հավատացած եմ նաև, որ Եվրոպական միության հետ մեր երկրների հարաբերությունների սերտացման համատեքստում կկարողանանք բացահայտել համագործակցության փոխշահավետ նոր ուղղություններ: Մաղթում եմ Ձեզ արգասաբեր գործունեություն, իսկ Մոլդովայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:
Լուսանկարում՝ Փաշինյանը եւ Մայա Սանդուն Երեւանում, ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի մասնակիցների դիմավորման պաշտոնական արարողություն/04.05.2026
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել