HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կիմ Չեն Ընի քույրը սպառնում է Միացյալ Նահանգներին և Հարավային Կորեային

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Չժոն, որը զբաղեցնում է իշխող՝ Կորեայի աշխատավորական կուսակցության քարոզչության բաժնի տնօրենի տեղակալի պաշտոնը, զգուշացրել է, որ իր երկիրը կձեռնարկի «անհապաղ և ճնշող գործողություններ»՝ ընդդեմ ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի։ Այդ մասին հայտնում է Ամերիկայի ձայնը։

Կիմ Յո Չժոն նման հայտարարություն է արել մարտի 7-ին, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն Կորեական թերակղզու վրա տեղակայել է В-52 կործանիչ, որն ունակ է տեղափոխելու միջուկային զենք։ Վերջինս Հարավային Կորեա է ուղարկվել այդ երկրի ռազմաօդային ավիացիայի հետ համատեղ զորավարժություններին մասնակցելու համար։

Ամերիկյան և հարավկորեական զինված ուժերը նաև պատրաստվում են առաջիկայում վերսկսել իրենց համատեղ ցամաքային զորավարժությունները։

Կիմ Յո Չժոն չի մանրամասնել հնարավոր պատասխանի մանրամասները, սակայն Հյուսիսային Կորեան հաճախ է հրթիռներ արձակում, երբ դաշնակիցները զորավարժություններ են անցկացնում։ Փհենյանը Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի զորավարժությունները դիտարկում է որպես ներխուժման նախապատրաստություն։

Լուսանկարը՝ Kyodo News/Associated Press

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter