HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ավելի քան 100 երկիր համաձայնության է եկել Համաշխարհային օվկիանոսի պահպանման պայմանագրի շուրջ

ՄԱԿ-ի անդամ ավելի քան 100 երկիր հավանություն է տվել Բաց ծովի մասին պայմանագրին, որով նախատեսվում է Համաշխարհային օվկիանոսի այն հատվածների պահպանությունը, որոնք գտնվում են տարբեր երկրների տարածքային ջրերի սահմաններից դուրս։ Այդ մասին գրում է BBC-ն։ Մասնագետներն արդեն իսկ այս համաձայնությունն անվանում են պատմական։

Պայմանագիրը ենթադրում է, որ 2030 թվականին Համաշխարհային օվկիանոսի 30 %-ը պետք է դառնա պահպանվող տարածք, որպեսզի պաշտպանվեն ծովային բուսական և կենդանական աշխարհները։ Ներկայում պահպանվում է միջազգային ջրերի միայն 1,2 %-ը։

Նոր պայմանագրով պահպանության տակ գտնվող գոտիներում կգործեն ձկնորսական արդյունաբերության, նավագնացության երթուղիների և օգտակար հանածոների արդյունահանման սահմանափակումներ։

Ինչպես գրում է CNN-ը, Բաց ծովի մասին պայմանագրի կնքման բանակցություններն սկսվել էին դեռևս 2004 թվականին։ Գլխավոր խնդիրը, որ խոչընդոտում էր կնքմանը, Համաշխարհային օվկիանոսի պահպանվող շրջանների ստեղծման գործընթացների մշակումն ու ծովային ռեսուրսների բաշխման հարցն էր։

BBC-ն էլ, հղում անելով Բնության պահպանության միջազգային միության տվյալներին, ծովային կենսաբանական տեսակների գրեթե 10 %-ը գտնվում է վերացման վտանգի տակ։

Լուսանկարը՝ Mudasir Zainuddin/ Wikimedia Commons

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter