Արտակարգ եղանակային պայմանների պատճառով ԱՄՆ-ում մահացել է առնվազն 10 մարդ
Առնվազն 10 մարդ է մահացել ԱՄՆ-ում արտակարգ եղանակային պայմանների պատճառով։ Այդ մասին հայտնում է CNN հեռուստաընկերությունը։ Ավելի վաղ, Reuters-ը հայտնել էր 9 զոհի մասին։
CNN-ի տվյալներով՝ մահվան դեպքերից չորսը գրանցվել է Քենթուքի նահանգում, երեքը՝ Ալաբամայում, մեկական դեպքեր էլ Արկանզասում, Միսիսիփիում և Կալիֆոռնիայում։ Այս նահանգներում առանց էլեկտրականության է մնացել ավելի քան մեկ միլիոն սպառող՝ տնային տնտեսություններ և ձեռնարկություններ։
Նախորդ տարվա դեկտեմբերին էլ նշվում էր, որ ավելի քան մեկ միլիոն տնային տնտեսություններ ձնաբքի պատճառով մնացել են առանց էլեկտրականության։
Առավել ուժեղ փոթորիկներ են գրանցվել Նյու Յորք և Միչիգան նահանգներում։ Փոթրիկը գալիս է ամերիկյան Միջին արևմուտքից, որտեղ տեղակայված է Մեծ հարթավայրերի հյուսիսային հատվածն ու Կանադայի հետ սահմանը։
Նախորդ տարվա հոկտեմբերին Ֆլորիդա նահանգի ափերին էր մոտեցել «Իեն» փոթորիկը, որի հետևանքով զոհվել էր ավելի քան 40 մարդ։
Լուսանկարը՝ mdesigner125/Getty Images/iStockphoto
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել