HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հունաստանում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 57-ի

Հունաստանի Լարիսա քաղաքից ոչ շատ հեռու մարդատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 57-ի։ Այդ մասին հայտնում է հունական Protothema պորտալը։

«Հաստատված զոհերի թիվը, որոնց ներկայումս դուրս են բերել մարդատար գնացքի մնացորդների տակից, հասել է 57-ի»,- նշվում է հաղորդագրության մեջ։ 

Լրատվամիջոցի տվյալներով՝ 48 տուժած հոսպիտալացվել է, 6 մարդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Նշվում է նաև 56 անհետ կորածի մասին։

Շարունակվում է ընթանալ զոհվածների ինքնության պարզման գործընթացը։ Բացի այդ, դեպքի վայրում շարունակվում են նաև փրկարարական աշխատանքները։

Հիշեցնենք, որ Հունաստանի Թեսիլիա մարզում փետրվարի 28-ի երեկոյան տեղի էր ունեցել մարդատար և բեռնատար գնացքների բախում։ Մարդատար գնացքն իրականացնում էր Աթենք-Սալոնիկ IC62 չվերթը։ Նրան հանդիպակաց դուրս է եկել բեռնատար գնացքներից մեկը, որն իր հերթին Սալոնիկից մեկնում էր Լարիսա։ 

Մարդատար գնացքի վագոնները, որոնցում եղել է 350 մարդ, դուրս են եկել ռելսերից, իսկ դրանցից մեկն այրվել է։ Տեղական լրատվամիջոցները գրում են, որ անիվներն ու երկու գնացքների մյուս դետալները թռել են տասնյակ մետրեր։

Պատահարից հետո ձերբակալվել էր Լարիսայի կայարանի ղեկավարը։ Նա արդեն իսկ ընդունել է իր մեղքը՝ հայտարարելով, որ սխալմամբ է մարդատար գնացքն ուղղել սխալ ճանապարհով։

Լուսանկարը՝ CNN-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter