Խորհրդակցություն՝ ՊՆ-ում
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել տեսակապային խորհրդակցություն՝ «Զորամասերում տարվող աշխատանքներն ու զինվորական կարգապահության ամրապնդումը» թեմայով։
ՊՆ հաղորդմամբ, խորհրդակցության ընթացքում քննարկվել են զորամասերում զինվորական կարգապահության ամրապնդմանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաև ոչ կանոնադրային հարաբերությունների կանխարգելման և բացառման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին վերաբերող հարցեր։
«Խորհրդակցության ավարտին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանձնարարականներ է տվել համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։
Լուսանկարը՝ ՊՆ-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել