Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով թուրքական կողմի ներկայացուցիչ Սերդար Քըլըչն անդրադարձել է հայկական կողմի տրամադրած հումանիտար օգնությանը՝ հայտարարելով, որ ինքը երբևէ չի մոռանա Հայաստանի ժողովրդի կողմից ուղարկված օգնությունը։
ԱՄՆ երկնքում չինական օդապարիկի խոցման պատահարից մեկ շաբաթ անց, այդ երկրի զինված ուժերը խոցել են թռչող օբյեկտ։ BBC-ի փոխանցմամբ՝ այս անգամ խոսքը փոքր մեքենայի չափեր ունեցող անհայտ օբյեկտի մասին է, որը թռչում էր Ալյասկայի վրայով։
Ռուսաստանի զինված ուժերը փետրվարի 11-ի գիշերը իրանական արտադրության Shahed անօդաչուներով հարձակվել են Ուկրաինայի Կիևի, Դնեպրոպետրովսկի, Օդեսայի ու Նիկոլաևի մարզերի վրա։ Այդ մասին հայտնում են տեղական իշխանությունները։
Ռուսաստանի զինված ուժերը փետրվարի 10-ին ևս մեկ զանգվածային հրթիռակոծության են ենթարկել Ուկրաինայի տարածքն ու կրիտակական և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ արձակել ավելի քան 100 հրթիռ։ Այդ մաիսն հայտնում է ISW-ն։
Փետրվարի 6-ին Թուրքիայի տարածքում գրանցված ավերիչ երկրաշարժերի հետևանքով այդ երկրում և հարևան Սիրիայում գրանցված զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 24 000-ը։
Այսպես, ըստ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տվյալների, միայն Թուրքիայում զոհերի թիվը հասել է 18 342-ի, իսկ Սիրիայում վերջին տվյալներով կա առնվազն 3377 զոհ։
Տարածաշրջանում իրավիճակի կայունացման նպատակով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի, Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպման անցկացման գաղափարը քննարկվում է։
ԵՄ-Ուկրաինա 24-րդ գագաթնաժողովից մեկ շաբաթ անց, որը կայացել էր Կիևում, այսօր Բրյուսելում մեկնարկում է Եվրամիության առաջնորդների գագաթնաժողովը, որին մասնակցելու նպատակով Բելգիայի մայրաքաղաք է ժամանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը կարծում է, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը, որով Բաքուն Հայաստանի տարածքով անխափան կապ է ցանկանում ունենալ Նախիջևանի հետ, ունի բոլոր հիմքերն իրագործվելու։
Ելիսեյան պալատի բակում Վլադիմիր Զելենսկուն դիմավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Մի քանի վայրկյան անց Մակրոնին ու Զելենսկուն Ելիսեյան պալատի մուտքի մոտ միացել է նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերի ինքնաթիռը Զելենսկուն հասցրել էր Սթանսթեդ օդակայան, որտեղ նրան դիմավորել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունաքը։
Փետրվարի 6-ին Թուրքիայի տարածքում գրանցված ավերիչ երկրաշարժերի հետևանքով այդ երկրում և հարևան Սիրիայում գրանցված զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 15 380-ը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր առաջին անգամ, մեկնում է Մեծ Բրիտանիա։ Այդ մասին հայտնում է The Telegraph-ը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունաքի հայտարարությանը։
Ռուսական բանակը փետրվարի 8-ի գիշերը հրթիռակոծել է Խարկովի կենտրոնը։ Այդ մասին տելեգրամյան իր ալիքում հայտնել է Խարկովի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Միրզոյանի այս հայտարարությանը և պնդել, որ հայկական կողմին ադրբեջանական առաջարկներն արվել են 15 օր առաջ։
Հոկտեմբերի 6-ին Թուրքիայի տարածքում գրանցված ավերիչ երկրաշարժերի հետևանքով այդ երկրում և հարևան Սիրիայում զոհերի թիվը հասել է 8364-ի։
Նորվեգիայի կառավարությունը մտադիր է Ուկրաինային տրամադրել 75 միլիարդ նորվեգական կրոն (6,8 միլիարդ եվրո)՝ բազմամյա օգնության փաթեթի շրջանակներում։ Այդ մասին հայտարարել է այդ երկրի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն։
Գերագույն ռադան Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնում նշանակել է Վասիլի Մալյուկին, որը մինչ այդ ուկրաինական հատուկ ծառայության ղեկավարի պարտականությունների ժամանակավոր կատարողն էր։ Այդ մասին հայտնում է УНИАН-ը։
Հայաստանը Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկները և ստացել պատասխան։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հրավիրել է անձամբ մասնակցելու Եվրամիության անդամ երկրների առաջնորդների գագաթնաժողովին, որը կկայանա փետրվարի 9-10-ը Բրյուսելում։
Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Գեորգի Արևաձեն մերժել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու փաստաբանների միջնորդության բավարարումը՝ նրա ազատ արձակման կամ քրեական պատիժը հետաձգելու վերաբերյալ։
Նախօրեին երկու ավերիչ երկրաշարժերից հետո Թուրքիայի հարավային նահանգներում և Սիրիայի հյուսիսում ողջ գիշեր շարունակվել են որոնողափրկարարական աշխատանքները։ Ըստ վերջին տվյալների՝ երկու երկրներում երկրաշարժից զոհերի թիվը գերազանցել է 4825-ը։
Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Թուրքիայում զոհերի թիվը հասել է 1651-ի, իսկ հարևան Սիրիայում՝ 1060-ի։ Այդ մասին հայտնում են թուրքական և արաբական լրատվամիջոցները։
Շվեյցարական Sonntagszeitung և Le Matin Dimanche թերթերը, հղում անելով գաղտնազերված արխիվներին, գրել են, որ Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ պատրիարք Կիրիլը 1970-ական թվականներին Ժնևում Պետական անվտանգության կոմիտեի (КГБ) համար լրտեսությամբ է զբաղվել։
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը կտեղափոխվի պետական այլ պաշտոնի։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի գերագույն ռադայի իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան։
Թուրքիայում և Սիրիայում այս գիշեր տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից զոհերի թիվը հասել է գրեթե 1600-ի։ Այդ մասին հայտնում են թուրքական և արաբական լրատվամիջոցները։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ գիշերը Մարաշում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 912-ի, 5385 մարդ էլ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Թուրքիայի հարավարևելյան հատվածում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով այդ երկրում զոհերի թիվը հասել է 284-ի, ավելի քան 2300 մարդ էլ ստացել է մարմնական վնասվածքներ։ Այդ մասին հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD)։
Պորտուգալիան Ուկրաինա կուղարկի Leopard 2 տանկեր։ Այդ մասին հայտարարել է այդ երկրի վարչապետ Անտոնիո Կոստան։
Թուրք նախարարը հայտարարել է, որ Անկարայում պատրաստ են բացել հայ-թուրքական սահմանը՝ ընդգծելով, որ այդ հարցն ուղղակիորեն կախված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություների կարգավորումից։
Պակիստանի նախկին նախագահ, գեներալ Փերվեզ Մուշարաֆը, որն իշխանությունն այդ երկրում իր ձեռքն էր վերցրել 1999 թվականին տեղի ունեցած հեղաշրջումից հետո, 79 տարեկան հասակում մահացել է Դուբայի հիվանդանոցներից մեկում։
Կիպրոսում տեղի ժամանակով առավոտյան ժամը 07:00-ից (Երևանի ժամանակով՝ 09:00-ից) մեկնարկել է նախագահական ընտրություններում քվեարկությունը։ Այդ երկրում գործում է 1113 ընտրատեղամաս, ևս 35-ն էլ բացվել է արտասահմանում, հիմնականում Հունաստանի տարածքում։
Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթը, որը 2022 թվականի մարտ-ապրիլ ամիսներին փորձում էր միջնորդի դեր ստանձնել Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարության միջև բանակցություններում, կիսվել է երկու կողմերի հետ իր շփումների վերաբերյալ հիշողություններով։
Տասնյակ հազարավոր ցուցարարներ հավաքվել են Թել Ավիվի կենտրոնում իրենց բողոքն արտահայտելու վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարության և նրա կողմից դատական համակարգի վերաբերյալ առաջ մղվող վիճելի փոփոխությունների դեմ։
ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի երկնքում ամերիկացի զինվորականները խոցել են չինական ենթադրյալ հետախուզական օդապարիկը։ Այդ մասին հայտնել է ամերիկյան Fox News հեռուստաընկերությունը։
Ֆրանսիան մտահոգված է Լաչինի միջանցքի արգելափակմամբ և կոչ է անում բացել այն, որպեսզի հումանիտար ճգնաժամ չսկսվի Լեռնային Ղարաբաղում։ Այդ մասին շաբաթ օրը RTVI-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Ան Կլեր Լեժանդրը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ռուսաստանցի 63 ռազմագերու ուկրաինական գերեվարումից վերադարձի մասին։ Փոխարենը ռուսական գերությունից Ուկրաինա է վերադարձել 116 մարդ։
Պենտագոնում հայտարարել են, որ չինական ևս մեկ հետախուզական օդապարիկ այս պահին գտնվում է Լատինական Ամերիկայի տարածքում։ Այդ մասին CNN-ի փոխանցմամբ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Փաթրիք Ռայդերը։
ԱՄՆ գլխավոր դատախազ Մերիք Գարլանդը հայտարարել է Ուկրաինային՝ ռուսական բռնագրավված ակտիվներից առաջին փոխանցման մասին, որը պատկանում է ռուսաստանցի միլիարդատեր ու «Царьград» ալիքի հիմնադիր Կոնստանտին Մալոֆեևին։ Նրա խոսքերը մեջբերել է CNN-ը։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հետաձգել է Չինաստան այցն այն բանից հետո, երբ ԱՄՆ տարածքի վրա հայտնաբերվել է, Պենտագոնի կարծիքով, չինական հետախուզական օդապարիկ։ Այդ մասին գրում է BBC-ն։
ԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինային 2,175 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ նոր ռազմական օգնության փաթեթի մասին։ Այդ մասին լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Փաթրիք Ռայդերը։
Լսի՛ր շաբաթվա ամփոփումը, եթե չես հասցնում հետևել լուրերին, բայց ուզում ես տեղյակ լինել երկրում տեղի ունեցող ամենակարևոր իրադարձություններին։
ԱՄՆ-ի և արևմտյան երկրների պաշտոնատար անձինք կարծում են, որ Ուկրաինայում ռուսական զորքերի զոհերի ու վիրավորների թիվը մոտենում է 200 000-ի։ Թերթի տվյալներով՝ Ռուսաստանն ամենաշատ թվով կորուստները տվել է Բախմուտում։
Իրան Իսրայելին մեղադրել է Սպահանում ռազմական օբյեկտի վրա անօդաչուներով հարձակման մեջ։ ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ամիր Սայիդ Իրավանին հայտարարել է, որ ստացված տվյալները ցույց են տալիս, որ «Իսրայելը պատասխանատվություն է կրում ագրեսիայի այդ փորձի մեջ»։
ԱՄՆ իշխանությունները երկրի հյուսիսային հատվածում նկատել են հետախուզական օդապարիկ և ներկայումս ուշադրությամբ հետևում են դրան։ BBC-ն գրում է, որ Պենտագոնի կարծիքով այն պատկանում է Չինաստանին։
Ավստրիան հայտարարել է ռուսաստանցի 4 դիվանագետի «անցանկալի անձ» հայտարարելու մասին։ Այդ երկրի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ նրանք մեկ շաբաթվա ընթացքում պարտավոր կլինեն լքել Ավստրիան։
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է, որ ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածի տարածքին։ Այդ մասին ասվում է այդ երկրի պաշտպանական գերատեսչության թվիթերյան միկրոբլոգում։
Երկար տարիներ Հայաստանը օկուպացիայի մեջ է պահել Ադրբեջանի յոթ շրջանները, որոնց նույնիսկ երբևէ չի էլ հավակնել։ Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Առնվազն 2 մարդ է զոհվել, ևս 21-ը վիրավորվել Ուկրաինայի Կրամատորսկ քաղաքում գտնվող բնակելի շենքի վրա հրթիռի ընկնելու հետևանքով։ Այդ մասին, Украинская правда-ի փոխանցմամբ, հայտարարել է Դոնեցկի մարզային վարչակազմի ղեկավար Պավել Կիրիլենկոն։